Սեպտեմբերի 21-ին կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    30%
    9 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    52%
    30 կմ/ժ
  • Լոռի 17°C
    92%
    11 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    82%
    5 կմ/ժ
  • Արարատ 29°C
    37%
    5 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    58%
    12 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    30%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    80%
    21 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    30%
    9 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    49%
    17 կմ/ժ
  • Արցախ 23°C
    53%
    13 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.43363
  • Դոլար = 388.163

Սեպտեմբերի 21-ին կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը

Սեպտեմբերի 21-ին կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը

Հանրապետությունում վազքի  և առողջ ապրելակերպի մասսայականացման, ինչպես նաև բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով Փարաքար-Էջմիածին մայրուղում (ՀՀ Արմավիրի մարզ) 2022 թվականի սեպտեմբերի 21-ին կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը:

Մրցաշարի մեկնարկը կտրվի Փարաքար գյուղի մերձակա տարածքից, ժամը՝ 13:00-ին. մասնակիցները պետք է մրցավայր ներկայանան մրցումներից երկու ժամ առաջ, անձը հաստատող փաստաթղթով:

Մրցաշարը կանցկացվի 3 տարիքային խմբով և առանձին գործող աթլետ մարզիկների խմբով`

  • 1-ին տարիքային խումբ՝ 2005-2007 թթ. ծնված դպրոցականների համար (2 կմ) (աղջիկներ և տղաներ),
  • 2-րդ տարիքային խումբ՝ 2004-1987 թթ. ծնված կանայք, 2004-1982 թթ. ծնված տղամարդիկ, (10 կմ),
  • 3-րդ տարիքային խումբ՝ 1986 թ. ծնված և բարձր տարիքի կանայք, 1981 թ. ծնված և բարձր տարիքի տղամարդիկ, (10 կմ), 
  • աթլետիկայով զբաղվող ՀՀ քաղաքացիները, առանց տարիքային սահմանափակման խմբով, (10 կմ):

Մրցաշարին կարող են մասնակցել ֆիզիկական համապատասխան պատրաստվածություն, ինչպես նաև առողջության վերաբերյալ համապատասխան տեղեկանք ունեցող քաղաքացիները:

Մրցաշարին 3 տարիքային խմբերում, ինչպես նաև առանձին գործող աթլետների խմբերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) պարգևատրվում են նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով:

1-ին տարիքային խմբի՝ 2 կմ վազքում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված դպրոցահասակ տղաները և աղջիկները պարգևատրվում են համակարգիչներով, իսկ  2-րդ, 3-րդ խմբերում և առանձին գործող աթլետների խմբերում 1-ից 20-րդ տեղեր գրաված մասնակիցները (10 կմ) (կանայք և տղամարդիկ)՝ դրամական մրցանակներով:

Դրամական մրցանակներ 2-րդ և 3-րդ տարիքային խմբերի ու առանձնացված գործող աթլետների խմբերի 1-ից 20-րդ տեղեր գրաված մասնակիցներին՝

  • 1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ,
  • 2-րդ տեղ՝ 600.000 ՀՀ դրամ,
  • 3-րդ տեղ՝ 400.000 ՀՀ դրամ,
  • 4-րդ տեղ՝ 150.000 ՀՀ դրամ,
  • 5-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ,
  • 6-10-րդ տեղերը՝ 75.000 ՀՀ դրամ,
  • 11-20-րդ տեղերը՝ 50.000 ՀՀ դրամ:

Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն:

ՀՀ քաղաքացի չհանդիսացող մասնակիցներին (միջազգային կազմակերպությունների և դեսպանատների ներկայացուցիչներ, օտարերկրյա զբոսաշրջիկներ), մրցանակային 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրավելու դեպքում, կտրվեն հավաստագրեր, մեդալներ, իսկ 1-ին տեղեր գրաված մասնակիցներին նաև հուշանվերներ:

Մրցաշարի անցկացման հետ կապված ծախսերի շրջանակում նախատեսվում են նաև ուղիղ եթերի, շարժական բեմի և լեդ էկրանի ապահովում: Մասնակիցների գործուղման ծախսերը (գիշերակաց, սնունդ և ճանապարհածախսը) հոգում է գործուղող կազմակերպությունը:

Մրցաշարին մասնակցության համար ներկայացվում է հայտ՝ համաձայն հավելված 2-ի, անձնագրի կամ նույնականացման վկայականի և մրցաշարին մասնակցելու համար առողջության վերաբերյալ տեղեկանքի պատճենները:

Փաստաթղթերը հարկավոր է ներկայացնել ՀՀ կրթությանգիտությանմշակույթի և սպորտի նախարարության սպորտի քաղաքականության վարչություն մինչև 2022 թվականի սեպտեմբերի 15-ը ներառյալ։

Հարցերի դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ (010) 59-96-33, (010) 59-96-32, (094) 80-09-77, մասնագիտական հարցերի դեպքում զանգահարել (077) 85-81-08 երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ ժամը 9:00-18:00-ն:

Մրցաշարի նախապատրաստման և անցկացման աշխատանքները համակարգում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Թեմայի այլ նորություններ