Սահմանվել են բնական գազի նոր սակագներ. դրանք ուժի մեջ կմտնեն ապրիլի 1-ից. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    33%
    37 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    63%
    11 կմ/ժ
  • Լոռի 12°C
    95%
    4 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    87%
    8 կմ/ժ
  • Արարատ 23°C
    50%
    7 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    87%
    5 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    31%
    35 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    96%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    31%
    35 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    61%
    22 կմ/ժ
  • Արցախ 16°C
    89%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.52666
  • Դոլար = 388.163

Սահմանվել են բնական գազի նոր սակագներ. դրանք ուժի մեջ կմտնեն ապրիլի 1-ից. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Սահմանվել են բնական գազի նոր սակագներ. դրանք ուժի մեջ կմտնեն ապրիլի 1-ից. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի մարտի 1-ին կայացած նիստում քննարկվեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների սահմանման մասին հարցը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի համար սահմանել հետևյալ սակագները՝

  1. ՀՀ Կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի №1122-Ն որոշման համաձայն՝ սոցիալապես անապահով ընտանիքների սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը՝ տարեկան մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար՝ 100.000 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն).
  2. բնակչությանը (բացառությամբ սոցիալապես անապահով սպառողների՝ տարեկան մինչև 600 խմ բնական գազի համար) վաճառվող բնական գազի համար՝ 143.700 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն).
  3. գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին վաճառվող բնական գազի սակագինը` նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ 233.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն).
  4. գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող վերամշակող՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող, անձանց վաճառվող բնական գազի սակագինը` 233.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն).
  5. վերը նշված 1-4-րդ կետերով չնախատեսված մյուս սպառողներին (այդ թվում՝ ջերմային էլեկտրակայաններին)  վաճառվող բնական գազի սակագինը՝ յուրաքանչյուր ամսում մինչև 10 հազար խորանարդ մետր բնական գազի համար՝ 143.700 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն) և 10 հազար խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար՝ 265.81 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն)։

Սահմանված սակագներն ուժի մեջ կմտնեն 2022 թվականի ապրիլի 1-ից:

Թեմայի այլ նորություններ