Ռումինիայում ՀՀ դեսպանությունը օգնություն է ցուցաբերում Ուկրաինայից Ռումինիա անցնող ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայ Ուկրաինայի քաղաքացիներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    88%
    2 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    82%
    9 կմ/ժ
  • Լոռի 13°C
    99%
    6 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    98%
    3 կմ/ժ
  • Արարատ 16°C
    83%
    9 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    84%
    8 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    88%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    96%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    88%
    2 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    83%
    9 կմ/ժ
  • Արցախ 14°C
    74%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.53926
  • Դոլար = 388.163

Ռումինիայում ՀՀ դեսպանությունը օգնություն է ցուցաբերում Ուկրաինայից Ռումինիա անցնող ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայ Ուկրաինայի քաղաքացիներին

Ռումինիայում ՀՀ դեսպանությունը օգնություն է ցուցաբերում Ուկրաինայից Ռումինիա անցնող ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայ Ուկրաինայի քաղաքացիներին

Ուկրաինայում իրավիճակով պայմանավորված՝ Ռումինիայում Հայաստանի դեսպանությունը արտակարգ ռեժիմով օգնություն է ցուցաբերում աջակցության կարիք ունեցող Ուկրաինայից Ռումինիա անցնող ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայ Ուկրաինայի քաղաքացիներին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռումինիայում ՀՀ-ի դեսպանությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՀ ԱԳ նախարարի հրամանի համաձայն՝ մարտի 1-ից Ռումինիայի՝ Ուկրաինային և Մոլդովայի Հանրապետությանը սահմանամերձ Բոտոշան քաղաքում գործում է Ռումինիայում ՀՀ դեսպանության ժամանակավոր հյուպատոսական կետը: Բացման պահից ի վեր հյուպատոսական կետը անհրաժեշտ օգնություն և խորհրդատվություն է ցուցաբերել հարյուրավոր ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայերի:

Ռումինիայում ՀՀ դեսպանությունը սերտ համագործակցություն է հաստատել Ռումինիայի պատկան մարմինների հետ, ինչի շնորհիվ օպերատիվ և իրավաչափ կերպով կազմակերպվում է ՀՀ քաղաքացիների մուտքը Ռումինիա, ինչպես նաև՝ վերադարձը հայրենիք:

Դեսպանությունը և Բոտոշանում գործող հյուպատոսական կետը շուրջօրյա ռեժիմով պատասխանում են գրանցված հեռախոսազանգերին:

Մեր հայրենակիցներին հումանիտար աջակցություն է ցուցաբերվում ինչպես այլազգի կամավորների, այնպես էլ Ռումինիայում, մասնավորապես՝ Ուկրաինային հարակից Բոտոշան, Բայա-Մարե, Յաշ և Սուչավա, Տուլչայի մարզերում գործող հայկական կառույցների ներկայացուցիչների օգնությամբ։

Թեմայի այլ նորություններ