Քննարկվել է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի» նախագիծը՝ ռազմական դրության իրավական ռեժիմի գործողության ընթացքում քրեական վարույթի առանձնահատկությունների վերաբերյալ
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    60%
    2 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    59%
    11 կմ/ժ
  • Լոռի 14°C
    99%
    8 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    91%
    6 կմ/ժ
  • Արարատ 22°C
    64%
    3 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    67%
    8 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    60%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    91%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    60%
    2 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    61%
    3 կմ/ժ
  • Արցախ 20°C
    55%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.53656
  • Դոլար = 388.163

Քննարկվել է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի» նախագիծը՝ ռազմական դրության իրավական ռեժիմի գործողության ընթացքում քրեական վարույթի առանձնահատկությունների վերաբերյալ

Քննարկվել է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի» նախագիծը՝ ռազմական դրության իրավական ռեժիմի գործողության ընթացքում քրեական վարույթի առանձնահատկությունների վերաբերյալ

Interlur.com լրատվական գործակալությունը Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից տեղեկացել է, որ հուլիսի 23-ին ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ՀՀ քննչական կոմիտեի կողմից մշակված «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի» նախագիծը՝ ռազմական դրության իրավական ռեժիմի գործողության ընթացքում քրեական վարույթի առանձնահատկությունների վերաբերյալ:

Գործող օրենսդրությամբ նախատեսված է ռազմական դրություն հայտարարվելու դեպքում ռազմական դրության ամբողջ ժամկետի ընթացքում իրականացվող հատուկ միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները, սակայն ռազմական դրության իրավական ռեժիմի գործողության ընթացքում քրեական վարույթին առնչվող հնարավոր առանձնահատկությունները որևէ կերպ չեն կարգավորվում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով:

Քննարկման ընթացքում կարևորվել է նմանօրինակ իրավակարգավորումների առկայության անհրաժեշտությունը, քանի որ ռազմական դրության պայմաններում իրականացվող վարույթի նկատմամբ չեն կարող ամբողջ ծավալով կիրառվել գործող քրեադատավարական ինստիտուտներն ու կանոնակարգումներն այն պատճառով, որ ռազմական դրությունն իրենից ներկայացնում է երկրում կամ դրա առանձին հատվածներում նախատեսվող հատուկ իրավական կանոնակարգ, որը ենթադրում է բնորոշ գծերի առկայությունը, այն է՝ զինվորական իշխանությունների լիազորությունների ընդլայնում, բնակչության նկատմամբ լրացուցիչ պարտականությունների սահմանում, որոշակի սահմանափակումների նախատեսում և այլն: Անդրադարձ է եղել նաև խնդրո առարկա իրավակարգավորումների վերաբերյալ միջազգային փորձին:

Քննարկման ընթացքում մանրամասն ներկայացվել են նախագծով առաջարկվող լրացումների արդիականությունը, նպատակները, հիմնախնդիրները: Նախագիծը ՀՀ քննչական կոմիտեում դրվել է ներքին շրջանառության մեջ, որի արդյունքում այն լրամշակվել է:

Նախագծով առաջարկվող դրույթները վերաբերում են ռազմական դրության պայմաններում իրականացվող վարույթի կարգին, ձերբակալման առանձնահատկություններին, առանձին քննչական գործողությունների կատարման առանձնահատկություններին՝ նախատեսելով դրանց կատարման և ամրագրման գործընթացների պարզեցմանը (դեֆորմալիզացիային), մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության սահմանափակումներին:

Խորհրդակցության արդյունքներով, հաշվի առնելով հնչած առաջարկությունները, ՀՀ քննչական կոմիտեի նախագահը հանձնարարել է լրամշակել նախագիծը և ներկայացնել շահագրգիռ մարմինների քննարկմանը:

Թեմայի այլ նորություններ