Քաշաթաղցիները բողոք ակցիա իրականացրին Կառավարության շենքի մոտ. նրանց հանդիպեց վարչապետի օգնականը
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    82%
    6 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    77%
    24 կմ/ժ
  • Լոռի 14°C
    99%
    4 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    87%
    6 կմ/ժ
  • Արարատ 18°C
    80%
    17 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    92%
    7 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    82%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    96%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    82%
    6 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    82%
    12 կմ/ժ
  • Արցախ 16°C
    80%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.49628
  • Դոլար = 389.501

Քաշաթաղցիները բողոք ակցիա իրականացրին Կառավարության շենքի մոտ. նրանց հանդիպեց վարչապետի օգնականը

Քաշաթաղցիները բողոք ակցիա իրականացրին Կառավարության շենքի մոտ. նրանց հանդիպեց վարչապետի օգնականը

Քաշաթաղի մի խումբ բնակիչներ բողոքի ակցիա իրականացրին ՀՀ կառավարության շենքի դիմաց ` պահանջելով կորցրած գույքի փոխհատուցում: Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ ամբողջ գույքը թողել են Քաշաթաղում ու դուրս եկել, հիմա գտնվում են անելանելի վիճակում: Նրա խոսքով` վերջին երկու ժամում են հայտարարել տարհանման մասին, ուստի իրենց հետ ոչինչ չեն վերցրել: «Թող մեզ տուն տրամադրեն, գնանք ապրենք: Մի քանի անգամ օգնություն է տրամադրվել, սակայն դա բավարար չէ ապրելու համար»,- ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:

Այնուհետև Քաշաթաղի շրջվարչակազմի համայնքների մի քանի ղեկավարներ հանդիպեցին վարչապետի օգնական Սուրեն Ղամբարյանի հետ: Ղամբարյանը հանդիպում է նշանակել փետրվարի 3-ին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ` քննարկելու խնդիրների լուծումները:

Վարչապետի օգնականի հետ հանդիպած բնակիչներից մեկն էլ նշեց, որ Կառավարությունում՝ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ, աշխատանքային խումբ է գործելու։ «Մեր հարցերով զբաղվելու է փոխվարչապետը, չորեքշաբթի կներկայացնենք ձեզ հետաքրքրող բոլոր հարցերը, այդ աշխատանքային խումբը միշտ գործող աշխատանքային խումբ է»։

Թեմայի այլ նորություններ