Քաղշինխորհուրդը մերժեց կենտրոնում բարձրահարկ շենքերի կառուցման նախագծերը
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    73%
    4 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    63%
    6 կմ/ժ
  • Լոռի 14°C
    100%
    8 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    93%
    4 կմ/ժ
  • Արարատ 20°C
    64%
    3 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    71%
    7 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    73%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    93%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    73%
    4 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    61%
    3 կմ/ժ
  • Արցախ 19°C
    60%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.53656
  • Դոլար = 388.163

Քաղշինխորհուրդը մերժեց կենտրոնում բարձրահարկ շենքերի կառուցման նախագծերը

Քաղշինխորհուրդը մերժեց կենտրոնում բարձրահարկ շենքերի կառուցման նախագծերը

Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ, խորհրդի նախագահ Հայկ Մարությանը, քննարկվել է 5 նախագիծ։
 

Հանրապետության հրապարակի անմիջական հարևանությամբ՝ Արամի փողոց 32 հասցեում բազմաֆունկցիոնալ հյուրանոցային համալիրի կառուցման էսքիզային երեք տարբերակներն էլ միաձայն համարվել են անընդունելի և մերժվել: Խորհրդի անդամները նկատել են, որ «Մանկական աշխարհ» հանրախանութի հարևանությամբ նախագծված ծավալուն կառույցը առավել կընդգծի Հանրապետության հրապարակից բացվող արդեն իսկ աղճատված տեսարանը: Առաջարկվել է մշակել հարակից կառույցների բարձրությանը համարժեք շինության նախագիծ:

Քաղաքաշինական խորհուրդը մերժել է նաև Խորենացի փ․ 30/1 հասցեում ստորգետնյա և վերգետնյա հատվածներով բարձրահարկ համալիր կառուցելու նախագիծը: Ճարտարապետն ու մասնագետները բացառել են Մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանի տվյալ հատվածում այդպիսի կառուցապատումը՝ չդիտարկելով նույնիսկ ճարտարապետական լուծումները:

Եղվարդի խճուղու 2/18 հասցեում երեք մասնաշենքով և հասարակական տարածքներով բարձրահարկ բազմաբնակարան բնակելի համալիրի ճարտարապետական առաջադրանքն արժանացել է խորհրդի մեծամասնության հավանությանը՝ հաշվի առնելով ժամանակակից լուծումներն ու քաղաքի համաչափ զարգացման և բնակելի ֆոնդի արդիականացման քաղաքականությունը: Կարևորվել է նաև հարակից արագընթաց մայրուղուց երկրորդական ճանապարհ կառուցելու անհրաժեշտությունը և դրան միտված կառուցապատողի ձեռնարկած նախաձեռնությունները:

Խորհրդի անդամները քննարկել են նաև Ուլնեցու փ․ 32/4, 32/14, 32/15, 32/16, 32/17 հատվածում բնակելի թաղամասի կառուցման քաղաքաշինական ներդրումային ծրագրի առաջարկը։ Նշվել է, որ ներկայացված մենատնային, անմասշտաբ ծավալներով և հողամասի սահմաններից դուրս ճանապարհային ցանցի նախագծային մոտավոր նշումներով էսքիզ-հայեցակարգը տվյալ հատվածի համար անընդունելի է: Միաժամանակ առաջարկվել է մշակել առավել ցածրահարկ, կանաչապատման գերիշխող լուծումներով առաջարկ:

Բարեկամության հրապարակը ձևավորող կառույցների արդիականացման և վերակառուցման նախագծի էսքիզային տարբերակներն առանձին-առանձին դիտարկելով՝ խորհրդի անդամների առաջարկներով միաձայն ձևավորվեց այլընտրանքային միասնական լուծման տարբերակ: Հետագայում այն տվյալ հատվածում միջավայրի կարգավորման և զարգացման հնարավորություն կստեղծի:

Աղբյուր՝ freenews

Թեմայի այլ նորություններ