Քննարկվել են Հայաստան-Սերբիա միջպետական կապերն ամրապնդելու հնարավորությունները
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    30%
    9 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    52%
    30 կմ/ժ
  • Լոռի 17°C
    92%
    11 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    82%
    5 կմ/ժ
  • Արարատ 30°C
    37%
    5 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    58%
    12 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    28%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    80%
    21 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    28%
    13 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    49%
    17 կմ/ժ
  • Արցախ 23°C
    53%
    13 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.43363
  • Դոլար = 388.163

Քննարկվել են Հայաստան-Սերբիա միջպետական կապերն ամրապնդելու հնարավորությունները

Քննարկվել են Հայաստան-Սերբիա միջպետական կապերն ամրապնդելու հնարավորությունները

Հունիսի 30-ին Երևանում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Սերբիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, սերբականը՝ ԱԳ պետքարտուղար Նեմանյա Ստարովիչը։

Արձանագրելով Հայաստանի և Սերբիայի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ կողմերը քննարկեցին հայ-սերբական բարեկամական հարաբերությունները խորացնելու և միջպետական կապերն ամրապնդելու հնարավորությունները և գործնական քայլերը:

Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ կատարվեց միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցերի։ Անդրադարձ կատարվեց հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված Հայաստանի քայլերին։ Հայկական կողմը կարևորեց Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների համատեքստում հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձման անհրաժեշտությունը, ինչպես նաև՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը։

Խորհրդակցությունների ավարտին սերբական պատվիրակությանն ընդունեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Նախարար Միրզոյանը կարևորեց տարբեր մակարդակներում փոխադարձ այցերը և շփումները՝ ուղղված երկու երկրների միջև քաղաքական երկխոսության շարունակաբար ընդլայնմանն ու փոխշահավետ բազմոլորտ համագործակցության նոր ուղղությունների նախանշմանը:

Նույն օրը սերբական պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ և Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:

Թեմայի այլ նորություններ