Փոխվարչապետ Մաթևոսյանը Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահի հետ քննարկել է մարզերի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերը
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    31%
    35 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    63%
    11 կմ/ժ
  • Լոռի 12°C
    94%
    5 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    87%
    7 կմ/ժ
  • Արարատ 23°C
    53%
    9 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    87%
    5 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    31%
    24 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    96%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    31%
    35 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    61%
    20 կմ/ժ
  • Արցախ 15°C
    89%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.52666
  • Դոլար = 388.163

Փոխվարչապետ Մաթևոսյանը Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահի հետ քննարկել է մարզերի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերը

Փոխվարչապետ Մաթևոսյանը Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահի հետ քննարկել է մարզերի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսին:

Հանդիպման ընթացքում դոկտոր Մարկիդեսը ներկայացրել է համալսարանի առաքելությունն ու ընթացիկ ծրագրերը՝ Հայաստանի կայուն զարգացման հեռանկարի վերաբերյալ Կառավարության առաջնահերթություններին համապատասխանեցնելու նպատակով։ Նախաձեռնությունները վերաբերել են արհեստական բանականության, Հայաստանի համայնքների կարողությունների զարգացման, առաջնորդության ու կառավարման, ինչպես նաև նորարարության ոլորտներին։

Փոխվարչապետ Մաթևոսյանը կարևորել է համալսարանում գործող «Մանուկյան Սիմոն» և «Քաղաքականության մշակման և հետազոտության» հիմնադրամների գործունեությունը, որն ուղղված է պետության կարիքներից բխող թեմաներով հետազոտությունների իրականացմանը՝ ՀՀ-ում փաստահեն քաղաքականությունների մշակման գործընթացին նպաստելու նպատակով։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի՝ մարզպետարանների հետ համագործակցելու նախաձեռնությունը՝ վերջիններիս կողմից նախանշված մարտահրավերների ուղղությամբ լուծումներ մշակելու, ինչպես նաև մարզերում կարողությունների զարգացման ծրագրեր իրականացնելու վերաբերյալ։

Թեմայի այլ նորություններ