Պատմության հետագծով. դեմքեր, դեպքեր, տոներ (07.02.2021)
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    82%
    6 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    72%
    24 կմ/ժ
  • Լոռի 14°C
    99%
    4 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    87%
    6 կմ/ժ
  • Արարատ 18°C
    80%
    17 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    92%
    7 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    82%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    96%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    82%
    6 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    82%
    12 կմ/ժ
  • Արցախ 16°C
    80%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.47997
  • Դոլար = 388.06

Պատմության հետագծով. դեմքեր, դեպքեր, տոներ (07.02.2021)

Պատմության հետագծով. դեմքեր, դեպքեր, տոներ (07.02.2021)

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • E-ի օրը (e-Day) 
  • Կրակմարչի տարեդարձը 

Կրոնական

  • Բահայի - Մուլք ամսվա տասնիններորդ օրվա տոնը 
  • Կաթոլիկություն - Հռոմի պապ Պողոս IX-ի հիշատակը
  • Կաթոլիկություն - Սուրբ Քոլեթի հիշատակը
  • Ուղղափառություն - Աստվածամոր սրբապատկերի «Վիշտը խաղդելու» օրը 
  • Ուղղափառություն - Սուրբ Գրիգորի Աստվածաբանի հիշատակության օրը 

Ազգային

  • ԱՄՆ - «Ալֆրեդո» Ֆետուչինիի ազգային օրը (National Fettuccine Alfredo Day) 
  • ԱՄՆ - Մաստակի ազգային օրը (National Bubble Gum Day) 
  • ԱՄՆ - Մերկ աշխատելու օրը (Working Naked Day) 
  • ԱՄՆ - Սևամորթ ամերիկացիների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրի իրազեկման օրը (National Black HIV / AIDS Awareness Day) 
  • ԱՄՆ - Կարմիր հագուստի օրը (National Wear Red Day) 
  • ԱՄՆ - Վարդերիի օրը (Rose Day) 
  • ԱՄՆ - Բալետի օր (Ballet Day) 
  • ԱՄՆ - Երեխաներին ժպիտ նվիրելու օրը (Give Kids a Smile Day) 
  • ԱՄՆ - Հարևանին ձեռքով անելու օրը (Wave all Your Fingers at Your Neighbor Day) 
  • ԱՄՆ - Ընկերներին բացիկներ ուղարկելու ազգային օրը (National Send a Card to a Friend Day) 
  • Գրենադա - Անկախության օրը (Independence Day)
  • Իռլանդիա - Սուրբ Մելի օրը (Saint Mel) 
  • Հայաստան - Համացանցում հայատառ գրելու օրը
  • Ճապոնիա - Հյուսիսային տարածքների օրը (Northern Territories Day) 
  • Ռուսաստան - Գրիգորևյան օր 
  • Ռուսաստան - Բիզնես կրթության օրը 
  • Ռուսաստան - Լուսին թռչելու (մտովի, թե իրական) օրը 
  • Ռուսաստան - Ձմեռային մարզաձևերի օրը 

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1984 - Ամերիկացի տիեզերագնաց Բրյուս Մակկենդելսը առաջին անգամ առանց ապահովագրող ճոպանի հատուկ հանդերձանքով դուրս եկավ բաց տիեզերք:
1975 - ASALA. Ռումբի զետեղում Լիբանանի Թուրքիայի դեսպանատան տեղեկատվության և զբոսաշրջության գրասենյակի առջև։

  • Ականազերծման ժամանակ վիրավորվում է լիբանանցի ոստիկանը։
  • Գործողության պատասխանատվությունը ստանձնում է «Գերի Գուրգեն Յանիկյան Խմբակը»՝ պահանջելով Գուրգեն Յանիկյանի ազատ արձակումը։

1940 - Մեծ Բրիտանիայում ազգայնացվեց երկաթուղին։
1940 - Ուոլտ Դիսնեյի երկրորդ մուլտֆիլմի՝ «Պինոկիոյի» պրեմիերան։ Ֆիլմը երկու «Օսկարի» է արժանացել։
1932 - Ջեյմս Չեդվիկը հայտարարում է նեյտրոնի հայտնագործության մասին։
1899 - Հայաստան` Ալեքսանդրապոլ կայարան (այժմ `Գյումրի) ժամանեց առաջին գնացքը: 

  • Նախանցյալ դարի 90-ականներին ցարական Ռուսաստանի կառավարությունը Թիֆլիս-Կարս երկաթգծի շինարարարության մասին որոշում կայացրեց: Շինարարությանը ներգրավվեցին ինչպես մոտակա գյուղերի բնակիչները, այնպես էլ Ռուսաստանից աշխատակիցները և մասնագետները: Ճանապարհին կառուցվել էին 535 արհեստական կառույցներ` կամուրջներ, վիադուկներ, 13 թունելներ: Ընդ որում, բոլոր թունելները երկկողմանի էին: Հատկապես նշանակալի էր Ջաջուռի թունելը, որի երկարությունը 1703 մետր էր:
  • Այն գտնվում է ծովի մակարդակից 1843 մետր բարձրության վրա և համարվում է Եվրոպայում ամենաբարձր լեռնային կետը: Ջաջուռի թունելը կառուցելու ժամանակ առաջին անգամ օգտագործվել են հորատման մեքենաներ և էլեկտրական օդափոխիչներ: Թունելը կառուցվել է կարճ ժամանակում. շինարարությունը սկսվել է 1896 թվականին և ավարտվել 1898 թվականին: Նրա միջով առաջին գնացքն անցել 1899 թվականի փետրվարի 7-ին: Մեկ այլ յուրահատուկ կառույց է 1898 թվականին կառուցված Զամանլինի կամուրջը: Էրիվան կայարան առաջին գնացքը ժամանել է մի քանի տարի անց՝ 1902 թվականի դեկտեմբերի 6-ին:

1863 - ԱՄՆ-ում արտոնագրվեց առաջին կրակմարիչը
1832 - Ռուս մաթեմատիկոս Նիկոլայ Լոբաչևսկին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայում ներկայացրեց Էվկլիդեսյանից տարբերվող իր նոր երկրաչափությունը:


ԾՆՎԵԼ ԵՆ

1995 - Գաել Անդոնյան, հայ ֆուտբոլիստ, պաշտպան
1990 - Դենի Ռոուզ, անգլիացի ֆուտբոլիստ, պաշտպան
1965 - Ռոջեր Գոմես, կոստառիկացի ֆուտբոլիստ, հարձակվող
1954 - Դիթեր Բոլեն, գերմանացի երաժիշտ, երգիչ, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր, «Modern Talking» փոփ դուետի անդամ 
1926 - Մարկ Տայմանով (մ. 2016), շախմատիստ, միջազգային գրոսմեյտեր
1929 - Ալեխանդրո Խոդորովսկի, չիլիացի սյուրռեալիստ ռեժիսոր, թատերագիր, կինոարտադրող, երգահան, դերասան, դիմախաղացող, կոմիքս գրքերի հեղինակ, պատմիչ և հոգեբույժ
1876 - Իսահակ Ալիխանյան, թատրոնի հայ դերասան, ՀԽՍՀ և ՎԽՍՀ ժողովրդական արտիստ (մ. 1946)
1870 - Ալֆրեդ Ադլեր, ավստրիացի հոգեբան, հոգեբույժ, անհատական հոգեբանության հիմնադիր 
1841 - Օգյուստ Շուազի, ֆրանսիացի ինժեներ, ճարտարապետության պատմաբան և տեսաբան
1812 - Չարլզ Դիքենս, անգլիացի գրող 

  • Դիքենսի ամենահայտնի ստեղծագործություններն են «Պիկվիկյան ակումբի հետմահու հուշերը», «Օլիվեր Թվիստ», «Դեյվիդ Կոպերֆիլդ», «Մեծ հույսեր», «Պատմություն երկու քաղաքների մասին»։

1676 - Մխիթար Սեբաստացի, հայագետ, մշակութային, եկեղեցական գործիչ 
1478 - Թոմաս Մոր, աանգլիացի նշանավոր մտածող, գրող, քաղաքական գործիչ, կաթոլիկ եկեղեցու սուրբ, Վերածննդի դարաշրջանի հումանիստ (մ. 1535)

  • 1516 թվականին գրել է «Ուտոպիա» աշխատությունը, որտեղ երևակայական կղզի-պետության օրինակի վրա ցույց է տվել իդեալական հասարակարգի մասին իր պատկերացումները։

Թեմայի այլ նորություններ