Օտարերկրացիների միջև վիճաբանությունն ավարտվել է նրանցից մեկի սպանությամբ ու ևս մեկի դանակահարությամբ (տեսանյութ)
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    45%
    4 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    62%
    7 կմ/ժ
  • Լոռի 11°C
    96%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    94%
    2 կմ/ժ
  • Արարատ 19°C
    62%
    5 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    87%
    4 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    45%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    95%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    45%
    4 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    67%
    14 կմ/ժ
  • Արցախ 17°C
    84%
    0 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.52666
  • Դոլար = 388.163

Օտարերկրացիների միջև վիճաբանությունն ավարտվել է նրանցից մեկի սպանությամբ ու ևս մեկի դանակահարությամբ (տեսանյութ)

Օտարերկրացիների միջև վիճաբանությունն ավարտվել է նրանցից մեկի սպանությամբ ու ևս մեկի դանակահարությամբ (տեսանյութ)

2023 թ. հունիսի 19-ին՝ գիշերվա ժամը 1-ին, շտապօգնությունից ոստիկանության Մաշտոցի բաժին ստացվել էր ահազանգ, որ Երևանի Հասրաթյան փողոցի բենզալցակայանի մոտ կա երիտասարդ տղայի դիակ: Մոտ 20 րոպե անց ահազանգ էր ստացվել նաև «Արմենիա» բժշկական կենտրոնից. «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք և գլխի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել օտարերկրացի մի երիտասարդ:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանության լրատվության վարչությունից՝ նշելով, որ նույն օրը Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում սպանության և սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ բենզալցակայանի մոտ սպանված անձը նույնպես օտարերկրացի է։ Ընդհանրապես, այս ողջ պատմությունը նույն ազգությամբ օտարերկրացիների ներքին պարզաբանումների արդյունք էր:

«Իրավապահների միջոցառումների արդյունքում ձեռք են բերվում հավաստի տեղեկություններ, որ սպանված երիտասարդին դանակահարել էր ոմն Աբին, որի մասին խոսելիս հայրենակիցները ներկայացնում էին որպես «կրիմինալ անձ»: Օրեր անց նա ձերբակալվում է, ապա նաև՝ կալանավորվում: Ոստիկաններին հաջողվում է պարզել նաև հիվանդանոց տեղափոխված երիտասարդին դանակահարողի ինքնությունը, որը բնակվում էր Երևանի Առաքելյան փողոցի տներից մեկում: Սակայն նա արդեն փոխել էր բնակության վայրը և խուսափում էր քննությունից:

Հունիսի 27-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից նրա նկատմամբ հայտարարվում է հետախուզում, խափանման միջոցը՝ կալանք։

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական տևական միջոցառումների շնորհիվ օրեր առաջ պարզվում է, որ հետախուզվողը գտնվում է Գյումրիում: Հետագա միջոցառումները ձեռնարկվում են ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Կումայրիի բաժնի ծառայողների հետ համատեղ: Հունվարի 30-ին Գյումրիի Թբիլիսյան խճուղու մի բնակարանում հետախուզվողը հայտնաբերվում և ձերբակալվում է:

Նախաքննությունը շարունակվում է»,-ասված է հաղորդագրության մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Թեմայի այլ նորություններ