Օրվա ամփոփում․ օգոստոսի 3-ի ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    56%
    4 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    59%
    28 կմ/ժ
  • Լոռի 15°C
    96%
    10 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    88%
    10 կմ/ժ
  • Արարատ 23°C
    56%
    10 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    66%
    9 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    56%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    86%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    50%
    7 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    57%
    4 կմ/ժ
  • Արցախ 21°C
    54%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.53814
  • Դոլար = 388.163

Օրվա ամփոփում․ օգոստոսի 3-ի ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում

Օրվա ամփոփում․ օգոստոսի 3-ի ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այսօրվա ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով

  • Օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 8 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 95 կրակոց: Ինչ վերաբերում է օդային իրադրությանը, ապա շրջանառվող տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում։ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն օգոստոսի 1-ին շրջայց է կատարել 4-րդ և 5-րդ զորամիավորումներ: Շրջայցի ընթացքում ստուգվել են զորամիավորումների զորամասերի պատրաստության և պատրաստականության աստիճանը, իրականացված միջոցառումները, տարբեր իրադրություններում հրամանատարների գործելու և ստորաբաժանումների գործողությունները ղեկավարելու կարողությունները։
  • Օգոստոսի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39102 դեպք, որոնցից 29861-ն` առողջացած, 762-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8251 պացիենտ: Արցախում փաստացի բուժում է ստանում 63, ընդհանուր մեկուսացված է 112 քաղաքացի: Մինչ այսօր իրականացվել է 6 095 փորձանմուշի հետազոտություն:
  • Լեռնային Ղարաբաղը անորոշ ժամանակով պետք է դրվի ՄԱԿ-ի պրոտեկտորատի տակ, այս մասին Ամերիկայի Ձայնին տված հարցազրույցում նշել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահի նախկին ժամանակավոր պաշտոնակատար դեսպան Հոգլանդը․ 
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Հայաստանի եզդի համայնքի ներկայացուցիչներին Սինջարում իրականացված ցեղասպանության տարելիցի կապակցությամբ։ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հայերը չեն կարող անտարբեր մնալ որևէ այլ ժողովրդի նկատմամբ իրականացված նույն ոճիրին ականատես լինելիս։ ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանի, հայ-եզդիական բարեկամության անկյունաքար, լուսահոգի Միրզա Սլոյանի ազգականների և եզդի համայնքի ներկայացուցիչների հետ Ակնալճի եզդիական սրբատեղիում այսօր մասնակցել է Շանգալի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը։
  • ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու, խարդախությամբ համայնքապատկան գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր։ Հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի` 114.699.324 ՀՀ դրամ։
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ օգոստոսի 3-ին, նոր որոշում է ստորագրել, որում նշված է․ «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝ ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի ուսումնասիրության նպատակով ձևավորել աշխատանքային խումբ։ Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքների և հարակից օրենքների նախագծերի փաթեթը: Կստեղծվի մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան։
  • Շրջակա միջավայրի նախարարի կարգադրությամբ կկասեցվի Սևանի «Սպիտակ Շորժա» (White Shorja) հանգստի գոտու գործունեությունը և ամենասեղմ ժամկետում կապամոնտաժվեն ապօրինի տաղավարներն ու ժամանցի ենթակառուցվածքները։ Ինչպես նշեց Ռոմանոս Պետրոսյանը՝ հանգստի այս գոտու անունը վերջերս մամուլում լայնորեն լուսաբանվում է, նաև շահարկվում ու կապվում քաղաքական որոշակի շրջանակների հետ, գնալու ենք այդ քայլին, քանի որ տնտեսվարողը տարածքի նկատմամբ որևէ իրավական կարգավիճակ չունի։
  • Օգոստոսի 7-ը հայկական նորագույն ազատագրական պայքարի նահատակների օրն է, չնայած նրան, որ ամեն տարի այս օրը, հարգանքի տուրք է մատուցվում Հայկական նորագույն ազատագրական պայքարի նահատակների հիշատակին, այս տարի կորոնավիրուսի համաճարակի պատճառով ժողովրդական միջոցառում չի լինելու, արարողությունը կազմակերպվելու է պայմանների համաձայն, սահմանափակ մասնակիցների ներկայությամբ:
  • Օգոստոսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար, փոխվարչապետ տիկին Զեյնա Աքարի հետ: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների զինված ուժերում համաճարակային իրավիճակը, կարծիքներ փոխանակել փոխգործակցելու լրացուցիչ հնարավորությունների ստեղծման շուրջ:
  • Ամերիկյան Նեթֆլիքս (Netflix) ընկերությունը «Խոստումը» հոլիվուդյան ֆիլմը հեռարձակելու հեղինակային իրավունք է ձեռք բերել։ Ֆիլմի ցուցադրությունը սկսվելու է օգոստոսի 8-ից։ Ֆիլմի գլխավոր նպատակն է պատմել մեր պատմությունը՝ հնարավոր տեսանելի մեխանիզմներով։
 

Օրվա ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով կազմեց Անդրանիկ Ավետիսյանը

Թեմայի այլ նորություններ