Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (31.12.2020)
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    43%
    9 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    59%
    19 կմ/ժ
  • Լոռի 13°C
    92%
    6 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    91%
    6 կմ/ժ
  • Արարատ 21°C
    53%
    9 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    83%
    5 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    43%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    92%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    43%
    9 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    54%
    7 կմ/ժ
  • Արցախ 18°C
    77%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.52666
  • Դոլար = 388.163

Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (31.12.2020)

Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (31.12.2020)

Դեկտեմբերի 31-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր: Երկուստեք վերահաստվել է պատրաստակամությունը ջանքեր գործադրել երկու բարեկամ երկրների միջև երկկողմ և բազմակողմ հարթակներում հաստատված համագործակցության ընդլայնման ու խորացման ուղղությամբ: [ՀՀ ԱԳՆ]

Առողջապահության նախարարությունը գործարկել է COVID շտապօգնության ծառայությունը, որի հեռախոսահամարն է` 8033։ Հեռախոսահամարը և կենտրոնի շտապօգնության թիմը կաշխատեն շուրջօրյա։ Նշված հեռախոսահամարին կարող են զանգահարել այն քաղաքացիները, ովքեր ունեն ախտորոշված կորոնավիրուսային հիվանդություն և հոսպիտալացման համար անհրաժեշտ բժշկական ցուցում: [ԱՆ]

Սկզբունքային առումով անթույլատրելի է այն մոտեցումը, որով Հայաստանի պետական սահմանի տեղորոշումն ու փոփոխումը կապվում է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի հետ: Հայաստանի պետական սահմանի տեղորոշման ու փոփոխության, սահմանակից պետությունների, սահմանամերձ շրջանների ու միջազգային հաղորդակցության ուղիների հետ կապված հարցերը բոլորովին այլ նշանակություն ունեն, և դրանց հիմնական սկզբունքները կարգավորվում են «Պետական սահմանի մասին» օրենքով: [ՀՀ ՄԻՊ]

Արմեն Սարգսյանի՝ դեկտեմբերի 28-ի հրամանագրով Հայկազ Բաղմանյանն ազատվել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնից:

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագիրով Սմբատ Գրիգորյանը նշանակել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար։

Դեկտեմբերի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 159409 դեպք, որոնցից 142801-ն` առողջացած, 2823-ը` մահվան ելքով: Երեկ կատարվել է 2855 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 531 նոր դեպք (նոր թեստավորումների 18.6%-ը): Ունենք 957 առողջացած և մահվան 16 դեպք: [ՀՀ ԱՆ]

Գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի և ձերբակալված քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը բավարարել է մեր դիմումները և որոշել է կիրառել հրատապ միջոց ևս 23 անձի նկատմամբ: Դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ, պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար սահմանել է ժամկետներ: [Իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյան, Սիրանուշ Սահակյան]

Թեմայի այլ նորություններ