Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (30.01.2021)
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    82%
    9 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    77%
    7 կմ/ժ
  • Լոռի 14°C
    99%
    4 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    87%
    6 կմ/ժ
  • Արարատ 18°C
    80%
    17 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    92%
    7 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    82%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    96%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    82%
    9 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    82%
    12 կմ/ժ
  • Արցախ 16°C
    80%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.47997
  • Դոլար = 388.06

Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (30.01.2021)

Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (30.01.2021)

Լեռնային Ղարաբաղի, Ուկրաինայի, Լիբիայի և Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման հարցում ԱՄՆ-ն և Ռուսաստանը գործակցում են և ցանկանում են շարունակել երկխոսությունը։ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և ՌԴ-ն Մինսկի խմբի համանախագահներ են, ՌԴ արտգործնախարարի ճեպազրույցի ժամանակ մեզ տեղեկացրել են ԼՂ-ում ընթացող իրադարձությունների մասին: Դա գործակցության ևս մի օրինակ է։ [ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվան] 

ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը ճանաչվել է տուժող։ Ինչ վերաբերում է պնդմանը, թե նրա տեղաշարժի մասին Ադրբեջանն ինքնուրույն չէր կարող իմանալ, ապա հարցաքննության ընթացքում տուժողը նման տեղեկություն չի հայտնել։ [ՔԿ մամուլի խոսնակ]

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զրուցել է ԵԱՀԿ նախագահ Էն Լինդենի հետ: Քննարկվել են երկարատև և կայուն քաղաքական կարգավորմանը հասնելու նպատակով Հայաստանի և Ադրբեջանի միջև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործընթացն առաջ մղելու ջանքերը, ինչպես նաև Ուկրաինայում ՌԴ գործողություններին ուշադրությամբ հետևելու, Բելառուսում ընթացող հետընտրական ճգնաժամը կարգավորելու հետ կապված հարցեր։

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին առնչվող քրեական գործ է հարուցվել: Այս մասին հայտնեց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետը։ Նրա խոսքով՝ Հարությունյանը հարցաքննվել է, այս պահին դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա։

Այսօր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Աղդամում բացվել է ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը, որը հետևելու է ԼՂ-ում հրադադարի ռեժիմի պահպանմանը։ Բացման արարողությանը մասնակցել են Ադրբեջանի պաշտպանության նախարարը, ՌԴ-ի և Թուրքիայի պաշտպանության փոխնախարարները։ |tass.ru|

Կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու կասկածանքով ձերբակալված 5 անձանց հունվարի 29-ին մեղադրանք է առաջադրվել։ ՔԿ-ն նրանց կալանավորելու միջնորդություններ է ներկայացրել դատարան։ Դատարանը երեկ որոշել է Վահագն Չախալյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչել, իսկ նրան կալանավորելու միջնորդությունը՝ մերժել։ Մյուսների խափանման միջոցի միջնորդությունների վերաբերյալ դեռևս որոշում չի կայացվել։

Խոսքը Շուշիի ընթացիկ կարգավիճակի մասին է, ոչ թե ծագումնաբանության, այսինքն՝ մենք պատմական հարց չենք քննարկել։ Քննարկել ենք մի կոնկրետ իրավիճակ, երբ պատերազմը կանգնեցնելու պայման է առաջադրվել ադրբեջանցի փախստականների վերադարձը Շուշի՝ 1992թ․ առկա ժողովրդագրական ստատուս-քվոյին համապատասխան։ Չենք կարող ասել՝ 96% ադրբեջանական բնակչությամբ Շուշին առանց ԼՂ կարգավիճակի ճշգրտման հայկական վերահսկողության ներքո է։ [Նիկոլ Փաշինյան]

Հունվարի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 166901 դեպք, որոնցից 157314-ն` առողջացած, 3071-ը` մահվան ելքով: Այս պահին փաստացի բուժում է ստանում 5750 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 646563 թեստավորում: Երեկ կատարվել է 1767  թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 173 նոր դեպք: Ունենք 404 առողջացած և 2 մահվան դեպք: 

Հունվարի 29-ին որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել է 15 աճյուն․ մեկը՝ Մարտունու շրջանից, 13-ը՝ Ջրականի ուղղությունից: Մեկ զինծառայողի աճյուն Եղնիկներից ադրբեջանական կողմն է փոխանցել հայկական կողմին: Այսօր փրկարարական ջոկատները կաշխատեն Հադրութի շրջանում և ՀՀ Սյունիքի մարզի տարածքում։ [ԱՀ ԱԻՊԾ]

Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը կալանավորվել է: Որոշումը հրապարակել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ բավարարելով ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ |1lurer.am|

Թեմայի այլ նորություններ