Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (25.12.2020)
▲ Դեպի վեր
  • Երեվան 24°C
    36%
    43 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    63%
    39 կմ/ժ
  • Լոռի 15°C
    98%
    9 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    87%
    3 կմ/ժ
  • Արարատ 25°C
    43%
    16 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    78%
    5 կմ/ժ
  • Արմավիր 25°C
    36%
    43 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    94%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 23°C
    36%
    43 կմ/ժ
  • Կոտայք 21°C
    73%
    23 կմ/ժ
  • Արցախ 18°C
    71%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.52666
  • Դոլար = 388.163

Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (25.12.2020)

Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (25.12.2020)

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այսօրվա ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով

Պատրաստ եմ ժողովրդի որոշման արդյունքում թողնել վարչապետի պաշտոնը։ Նաեւ պատրաստ եմ ժողովրդի վստահության վերահաստատման դեպքում հետագայում էլ շարունակել ՀՀ առաջնորդությունը՝ այս դժվարին ժամանակներում։ Այս բոլոր հարցադրումների պատասխանը ստանալու միայն մի տարբերակ կա՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Ելնելով վերը նշվածից՝ խորհրդարանական եւ հետաքրքրված արտախորհրդարանական ուժերին հրավիրում եմ խորհրդակցությունների՝ 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով։

Այսօրվա բողոքի ակցիայի 28 մասնակից բերվել է ոստիկանություն։ Ակցիայի մասնակիցները ոստիկանություն են բերվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար:

Տեղի է ունեցել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ու Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինի հանդիպումը: Կողմերը մտքերի փոխանակություն են իրականացրել երկու երկրներում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ, քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարթակներում համագործակցության զարգացման հնարավորությունները։ [ՌԴ ԱԳՆ] 

Ժամը 19:30-ի դրությամբ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարներից 15 անձ բերման է ենթարկվել ոստիկանություն:

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանին հետմահու շնորհվել է Արցախի հերոսի բարձրագույն կոչում: Կոչումն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Գասպարյանի հարազատներին է հանձնել Արմավիրում տեղի ունեցած հիշատակի միջոցառման ընթացքում:

Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկում դեկտեմբերի 28-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Կփոխվի Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկի լուսացուցային օբյեկտի աշխատանքային ռեժիմը, և Բաղրամյան պողոտայով Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները նշված խաչմերուկում հետադարձը և ձախ շրջադարձով դեպի Դեմիրճյան փողոց մանևրները կկատարեն լուսացույցի ձախ սեկցիայի թույլատրող ազդանշանի դեպքում: [Ոստիկանություն]

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է դադարեցնել Նաիրա Զոհրաբյանի լիազորություններն ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում: «Դեկտեմբերի 17-ին Զոհրաբյանը Ֆեյսբուքում կատարել է գրառում, որն իր մեջ պարունակում է նաև հետևյալ հատվածը. «Ես ատում եմ քեզ ժեխ, որ իշխանության բերեցիր քո նմանին, ով դանդաղ փակում է մեր պետականության էջը«։ Նման բառապաշարով հանդես եկող անձը չի կարտող կատարել Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պարտականությունները»,- նշված է նախագծում։ 

Սյունիքի մարզի Կապան-Ագարակ գյուղ ճանապարհն ամբողջովին անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, ինչի պատճառով ՀՀ քաղաքացիները դադարել են օգտվել այդ ավտոճանապարհից: Այժմ թշնամին Սյունիքի բնակելի հատվածից 100 մետր հեռավորության վրա է, Կապանի բնակելի հատվածից 1 կմ հեռավորության վրա, և այդ բնագծերը զիջելով՝ լուրջ խնդիր է առաջացել։ [Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյան] 

Կապանի օդանավակայանին հարակից տարածքում, որն Ադրբեջանի վերահսկողության տակ է, ասֆալտապատման աշխատանքներ չեն ընթանում: Այս մասին ԱԺ-ում աշխատանքային քննարկմանն ասաց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։ Նա հայտնեց, որ հակառակորդը պարզապես տեխնիկա է մոտեցրել ճանապարհի հարթեցման համար: 

Սյունիքի մարզի Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում քաղաքացիների տեղաշարժի անվտանգության ապահովման և վերջիններիս պատշաճ աջակցություն ցուցաբերելու գործընթացն առավել համակողմանի և մատչելի կերպով կազմակերպելու նկատառումներով այսուհետ գործելու է նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հերթապահ մասի 015202020 նոր հեռախոսահամարը: [ԱԱԾ]

ՀՀ նախագահը և Շիրակի թեմի առաջնորդն հանդիպում են ունեցել և անդրադարձել պատերազմի ընթացքում կրած կորուստներին և երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակին՝ համակարծիք լինելով, որ, որպես ժողովուրդ և պետություն, մենք այլ ընտրություն չունենք, քան միասնական ուժերով ոտքի կանգնելը: Նրանք հատկապես կարևորել են պետության սահմանների ու սահմանամերձ համայնքների անվտանգությունն ու պաշտպանությունը, գերիների, պատանդների վերադարձի և անհայտ կորածների հայտնաբերման հետ կապված խնդիրների լուծումը:

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն առաջարկում է որսորդական զենք կրելու թույլտվություն տալ Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչներին: Այս մասին նա ասաց ԱԺ-ում կազմակերպված աշխատանքային քննարկման ընթացքում: Նա նշեց, որ որ սա անհրաժեշտ անվտանգային միջոցառում է այն բանից հետո, երբ Սյունիքի մի շարք գյուղեր դարձել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների հետ սահմանակից:

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Արցախի Հանրապետության կառավարությանը տրամադրվել է 3,100,000,000 դրամ գումարի չափով բյուջետային վարկ:

Արցախում, բացի Մարտունու շրջանից, էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնված է։ Մարտունիում էլեկտրամատակարարումը միացվում է ժամանակացույցով։ Շրջանում պետք է կառուցվի նոր հոսանքագիծ։ Արցախում էլեկտրամատակարարման ապահովման համար դեռևս հիմնական խնդիր են մնում էլեկտրական գծերի վերականգնման աշխատանքները։

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին մեղադրանք է առաջադրվել առերևույթ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, որը մերժվել է: [ՔԿ]

Դեկտեմբերի 25-ին դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 156763 դեպք, որոնցից 137815-ն` առողջացած, 2733-ը` մահվան ելքով: Այս պահին փաստացի բուժում է ստանում 15544 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 578776 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2866 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 621 նոր դեպք: Ունենք 1049 առողջացած և 19 մահվան դեպք: [ՀՀ ԱՆ]

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ օրվա ընթացքում չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի շրջանի Խնածախ, Այգեստան և Շոշ համայնքներում: [ԱՀ ԱԻՊԾ]

Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 3 մարմին Ջաբրայիլից, 1 մարմին՝ Մատաղիսից։ Այսօր որոնողական աշխատանքները շարունակվում են Ֆիզուլիի, Զանգելանի, Մատաղիսի եւ Ջաբրայիլի հատվածերում։ [ԱՀ ԱԻՊԾ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյան] 

 

Օրվա ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով կազմեց Անդրանիկ Ավետիսյանը

Թեմայի այլ նորություններ