Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (03.02.2021)
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    77%
    20 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    77%
    24 կմ/ժ
  • Լոռի 14°C
    98%
    5 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    89%
    9 կմ/ժ
  • Արարատ 18°C
    72%
    16 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    87%
    4 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    77%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    96%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    77%
    20 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    79%
    9 կմ/ժ
  • Արցախ 17°C
    78%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.49628
  • Դոլար = 389.501

Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (03.02.2021)

Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (03.02.2021)

Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հարցով Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ փոխվարչապետների երկրորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարին: Փոխվարչապետների որոշմամբ՝ երկու փորձագիտական ենթախմբեր են ստեղծվել: Դրանց կազմում հայկական կողմից կընդգրկվեն ԱԱԾ-ի, ԱԳՆ-ի, էկոնոմիկայի և ՏԿԵ նախարարությունների, ինչպես նաև ՊԵԿ ներկայացուցիչները: [Մհեր Գրիգորյանի մամուլի ծառայություն]


Վրաստանի կառավարության սահմանած նոր կարգավորումներով Հայաստանը չի մտնում այն երկրների ցանկում, որի քաղաքացիները կարող են COVID-19-ի թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում մուտք գործել Վրաստան։ ՀՀ քաղաքացիների՝ Վրաստան մուտքն հնարավոր է բացառապես օդային ճանապարհով՝ COVID-19-ի պատվաստման ամբողջական կուրսն (երկու դոզա) անցնելուց հետո։ [ԱԳՆ]


Ավստրալիայի Հարավային Ավստրալիա նահանգի խորհրդարանի ստորին պալատը պաշտոնապես ճանաչել է Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը՝ դատապարտելով Ադրբեջանին և Թուրքիային բնիկ հայկական տարածքներ ներխուժելու համար:


Ազգային ժողովի արտահերթ նիստին զուգահեռ այսօր վաղ առավոտից Դեմիրճյան փողոցում ակցիա էին իրականացնում «Հայրենիքի փրկության շարժման» աջակիցները: Ցուցարարները Դեմիրճյան փողոցից շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա, որտեղ սկսվեց քաշքշուկ: Բերման ենթարկվեց ակցիայի մի քանի մասնակից, այդ թվում՝ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։


Որոնողական աշխատանքների արդյունքում Հադրութ քաղաքի հատվածում հայտնաբերվել է 1 զոհվածի աճյուն: Դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել՝ պարզելու ինքնությունը: Փետրվարի 3-ին որոնողական աշխատանքներ էին նախատեսված Վարանդայի (Ֆիզուլի ) և Ջրականի (Ջաբրայիլ ) ուղղությամբ, սակայն ադրբեջանական կողմը, առանց պատճառաբանության, չի թույլատրել։ [ԱՀ ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ]


Փետրվարի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 167421 դեպք, որոնցից 158693-ն` առողջացած, 3096-ը` մահվան ելքով: Այս պահին փաստացի բուժում է ստանում 4855 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 654494 թեստավորում:Երեկ կատարվել է 2580 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 190 նոր դեպք: Ունենք 358 առողջացած և  մահվան 7 դեպք:

Թեմայի այլ նորություններ