Օրվա ամփոփում․ հուլիսի 29-ի ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    56%
    4 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    59%
    28 կմ/ժ
  • Լոռի 15°C
    96%
    10 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    88%
    10 կմ/ժ
  • Արարատ 23°C
    56%
    10 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    66%
    9 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    56%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    86%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    56%
    4 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    57%
    4 կմ/ժ
  • Արցախ 21°C
    54%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.53656
  • Դոլար = 388.163

Օրվա ամփոփում․ հուլիսի 29-ի ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում

Օրվա ամփոփում․ հուլիսի 29-ի ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այսօրվա ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով

  • Հայաստանը այսուհետ կասեցնում է Թուրքիայի կողմից ՀՀ տարածք տեսչական այցերը, այս մասին հայտնում է ՀՀ Արտաքին Գործերի Նախարարությունը։ Հուլիսի 28-ի լույս 29-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր, ավելին, ՀՀ սահմանը կհսկեն ԱԹՍ-ները։ Պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին, անդրադարձ է եղել թուրք-ադրբեջանական զորավարժություններին։ Իրանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ ներկայացվել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում վերջին օրերին տիրող իրավիճակը: ՀՀ ՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել են սփյուռքահայ երիտասարդները։ TavushBot-ի դերը "Տեղեկատվական պատերազմ" փազլում, ինչու է այդքան վտանգավոր կասկածելի ծրագրերի ներբեռնումը և բոտերի հետ շփումը։
  • COVID-19-ի դեպքերի թիվն աշխարհում անցավ 16,9 միլիոնը, մահացել է շուրջ 663 հազար, բուժվել՝ 10,4 միլիոն մարդ։ Հուլիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 308 նոր դեպք և 467 առողջացած, արձանագրվել է մահվան 6 դեպք, որոնցից 2-ը այլ հիվանդություններից։ Արցախում կորոնավիրուսի 11 նոր դեպք է հաստատվել. փաստացի բուժում է ստանում 65 արցախցի։ Երեխաների շրջանում մահացությունների թիվն աշխարհում սրընթաց աճում է։ Կրեմլը մանրամասներ է հայտնում է Պուտինի առողջության մասին՝ Լուկաշենկոյի կորոնավիրուսով հիվանդանալու մասին լուրերից հետո։ Մարտից ի վեր ոչ մի միջոցառման, խնջույքի չեմ մասնակցել, մարդաշատ վայրերում չեմ եղել. Մարիամ Փաշինյանը պատասխանել է իրեն ուղղված մեղադրանքներին։
  • Վարչապետը հորդորել է քաղաքացիներին համաճարակային իրավիճակի բարելավման ֆոնին չթուլացնել զգոնությունը: Հնդկաստանը շարունակում է աջակցել Հայաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում. նախագահ Սարգսյանն անդրադարձել է իրավիճակին։
  • Շուտով կսկսվեն Չինարի, Բաղանիս, Դիտավան և Վազաշեն գյուղերի ջրամատակարարման բարելավման ծրագրերը. այս մասին հայտնել է մարզպետ Հայկ Չոբանյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորութամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է աղբահանության համակարգի ռազմավարությունն ու դրանով նախատեսված միջոցառումների ծրագիրը։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին։ ՀՀ վարչապետի օգնականը կանխել է քաղաքացու ինքնասպանության փորձը. այս մասին հաղորդագրություն է տարածել Արտակարգ Իրավիճակների Նախարարությունը։

 

Օրվա ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով կազմեց Անդրանիկ Ավետիսյանը

Թեմայի այլ նորություններ