Օրվա ամփոփում․ հուլիսի 25-ի ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    73%
    4 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    63%
    6 կմ/ժ
  • Լոռի 14°C
    100%
    8 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    93%
    4 կմ/ժ
  • Արարատ 20°C
    64%
    3 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    71%
    7 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    73%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    93%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    73%
    4 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    61%
    3 կմ/ժ
  • Արցախ 19°C
    60%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.53656
  • Դոլար = 388.163

Օրվա ամփոփում․ հուլիսի 25-ի ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում

Օրվա ամփոփում․ հուլիսի 25-ի ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այսօրվա ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով, այսօր այն ամբողջովին լինելու է ադրբեջանցիների հակահայկական սադրանքների թեմայով

  • Ադրբեջանցի սադրիչների հակահայկական գործողությունները շարունակվում են։ ՀՀ վարչապետի տիկին, Կանայք հանուն խաղաղության արշավի հեղինակ Աննա Հակոբյանը այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասել է, որ բռնությունն իր հետևից նոր բռնություններ է բերում, մինչդեռ` խաղաղությունն այլընտրանք չունի և դիմելով ադրբեջանցի կանանց եւ մայրերին կոչ է արել օր առաջ միանալ «Կանայք հանուն խաղաղության» արշավին։
  • ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը ֆեյսբուքյան եթերում հայտնել է, որ այս օրերին վերլուծում են դեսպանատան թեժ գծին ստացված բոլոր տեղեկությունները և զանգերը: Կապի մեջ են համայնքների, պատվո հյուպատոսների, հյուպատոսությունների հետ։ Իրավիճակը մտահոգիչ է, բայց՝ կառավարելի, հայտնել է նա։ «Ռուսաստանի հայությանը խնդրում եմ՝ չտրվել սադրանքների: Թախանձագին խնդրում եմ այս երկու հանգստյան օրերին լինել է՛լ ավելի խաղաղասեր, չպատասխանել սադրանքներին, որոնց նպատակն է դրդել ազգամիջյան խմորումներ՝ մեզ հնարավոր թշնամանք սերմանող ժողովուրդ ներկայացնելու համար»,- ասել է դեսպանը:
  • Չմասնակցել որևէ նախաձեռնության, ակցիայի և հավաքի. Ահա այսպիսի համատեղ հայտարարությամբ են այսօր հանդես եկել ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը, Հայ առաքելական եկեղեցու թեմերը և Ռուսաստանում հայերի միությունը։ «Խնդրում ենք ձեզ զգոն և զսպված մնալ, ինչպես նախկինում կատարել Ռուսաստանի Դաշնության օրենքները, պահպանել մշտական ​​կապ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության, Ռուսաստանի և Նովո-Նախիջևանի թեմի, Ռուսաստանի հայերի միության հետ, ինչպես նաև հնարավոր սադրիչ դրսևորումների դեպքում կապ հաստատել իրավապահ մարմինների հետ»,- ասվում է հայտարարության մեջ։
  • ՀՀ-ում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունները դատապարտել են խաղաղ հավաքներին ոչ համահունչ բռնության դրսևորումները, նշելով, որ դատապարտում են խաղաղ հավաքների ու ցույցերի համընդհանուր սկզբունքներին ոչ համահունչ բռնության դրսևորումները և կոչ անելով բոլոր ցուցարարներին պահպանել հավաքների խաղաղ ընթացքը և հանդես բերել զսպվածություն։
  • Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցը՝ Խաչատուրեան Հայ Կեդրոնը, Ադրբեջանցիների կողմից վանդալիզմի է ենթարկվել։ Դպրոցի պատերին նկարվել էին ադրբեջանական դրոշ, գրվել էին ազատագրված տարածքների անունները, հայհոյանքներ և հակահայկական արտահայտություններ։
  • ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական РБК հեռուստաալիքին, որում անդրադարձել է Ռուսաստանում ապրող ադրբեջանցիների կողմից ձեռնարկվող հակահայկական հարձակումներին և նշել, որ դրանք ոչ միայն Ադրբեջանի ղեկավարության հակահայկական հռետորաբանության արտահայտություն են, այլեւ Ռուսաստանը ապակայունացնելու, Ռուսաստանը ազգամիջյան բախումների թատերաբեմ դարձնելու փորձ։
  • ՌԴ Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան հայտարարություն է տարածել ՌԴ-ում հայերի և ադրբեջանցիների միջև միջադեպերի կապակցությամբ, որում մասնավորապես նա ասում է, որ ռնության հրահրումն անընդունելի է ցանկացած քաղաքակիրթ հասարակության մեջ, այն խաթարում է միջազգային համընդհանուր և տարածաշրջանային գործողություններում ամրագրված մարդու և քաղաքացիական իրավունքների և ազատությունների հիմքերը և կարող է հանգեցնել դրանց զանգվածային խախտումների և անուղղելի կորուստների։
  • Այսօր հայտնի դարձավ այն մասին, որ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական Միլիցիայի պաշտոնական ներկայացուցիչ Յակով Օսադչին հայտարարել է, որ Ուկրաինայի տարածքում հավաքագրվում են զինվորականներ՝ հայ-ադրբեջանական հակամարտությունում Հայաստանի դեմ գործելու համար։

Օրվա ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով կազմեց Անդրանիկ Ավետիսյանը

 

Թեմայի այլ նորություններ