Որոշ բնակավայրերում քրեական հեղինակությունների արձանների առկայությունը հակապետական դրսեւորում է. Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    30%
    9 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    52%
    30 կմ/ժ
  • Լոռի 17°C
    92%
    11 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    82%
    5 կմ/ժ
  • Արարատ 29°C
    37%
    5 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    58%
    12 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    30%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    80%
    21 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    30%
    9 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    49%
    17 կմ/ժ
  • Արցախ 23°C
    53%
    13 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.43363
  • Դոլար = 388.163

Որոշ բնակավայրերում քրեական հեղինակությունների արձանների առկայությունը հակապետական դրսեւորում է. Փաշինյան

Որոշ բնակավայրերում քրեական հեղինակությունների արձանների առկայությունը հակապետական դրսեւորում է. Փաշինյան

 Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի որոշ բնակավայրերում քրեական հեղինակությունների արձանների առկայությունը հակապետական դրսևորում է: Վարչապետն այդ մասին ասել է երեկ տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստի ընթացքում: Փաշինյանը նշեց, որ Հայաստանում կան բնակավայրեր, որտեղ քրեական հեղինակությունների արձաններ կան:

«Ոչ մեկին չնեղացնենք, բան չասենք, բայց սրանք ի վերջո, հակապետական, ապապետական դրսեւորումներ են»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետը նաև անընդունելի համարեց մայրուղիների երկայնքով վթարների վայրերում խաչքարերի տեղադրման պրակտիկան: Նրա խոսքով` քաղաքաշինությունը պետական կարևորագույն գործառույթ է, և միշտ չէ, որ տեղադրված խաչերը քրիստոնեության կամ հավատի հետ կապ ունեն:

«Պատկերացրեք բոլոր վթարներից հետո մայրուղիների երկայնքով խաչքարեր, տապանաքարեր տեղադրենք, ինչ կստացվի արդյունքում: Ավելի լավ է մտածենք՝ ինչ անենք, որ երթեւեկության անվտանգությունը բարձրացնենք, կարգապահությունը բարձրացնենք: Մենք չպետք է խուսափենք գնալ եւ ապամոնտաժել այն ամենը, ինչն ապօրինի է տեղադրված»,-ասաց նա:

Թեմայի այլ նորություններ