Նոյեմբերյանում աղիքային ինֆեկցիայից տուժած քաղաքացիներն ապաքինվում են
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    43%
    9 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    59%
    19 կմ/ժ
  • Լոռի 13°C
    92%
    6 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    91%
    6 կմ/ժ
  • Արարատ 21°C
    53%
    9 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    83%
    5 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    43%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    92%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    43%
    9 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    54%
    7 կմ/ժ
  • Արցախ 18°C
    77%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.52666
  • Դոլար = 388.163

Նոյեմբերյանում աղիքային ինֆեկցիայից տուժած քաղաքացիներն ապաքինվում են

Նոյեմբերյանում աղիքային ինֆեկցիայից տուժած քաղաքացիներն ապաքինվում են

Նոյեմբերյան համայնքում աղիքային ինֆեկցիայի հետևանքով բուժհաստատություններում հայտնված քաղաքացիներն ապաքինման փուլում են։ "Նոր Հայաստան" հեռուստաընկերությունը զրուցել է Ջուջևանի վարչական ղեկավարի հետ և ծանոթացել է իրավիճակին․
 
Հիշեցնենք, որ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն տեղեկություն էր ստացվել առ այն, որ 2020 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում Նոյեմբերյանի տարածաշրջանի Նոյեմբերյան քաղաքի, Բաղանիս, Ոսկեվան, Կողբ և Կոթի բնակավայրերի 14 բնակչի մոտ արձանագրվել են աղիքային ինֆեկցիայի դեպքեր: Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում 7-ի մոտ հանյտնաբերվել էր շիգելլա զոնե, մյուս հետազոտություններն ընթացքի մեջ են: Հիվանդանոցային պայմաններում բուժում են ստանում 6 պացիենտ։
 
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ բոլորն օգտագործել են Ջուջևան բնակավայրի մայրուղու հարևանությամբ գտնվող աղյուրի ջուրը: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ջուրը չի համապատասխանում սանիտարահամաճարակային կանոնների պահանջներին, ինչպես նաև հայտնաբերվել են ջերմակայուն կոլիֆորմ մանրէներ, ինչը վկայում է ջրի աղտոտվածության մասին:
 
Ինչպես հաջողվեց պարզել, այս պահին նշված աղբյուրի ջրամատակարարումը դադարեցված է, աղտոտման պատճառների հայտնաբերման նպատակով աշխատանքներն ընթացքի մեջ են: Համայնքապետարանի կողմից պլանավորվում է իրականացնել նաև ջրամատակարարման կառույցների ախտահանման աշխատանքներ, իսկ աշխատանքների ավարտից հետո ջուրը կենթարկվի կրկնակի լաբորատոր հետազոտության հետագա օգտագործման հարցը որոշելու նպատակով: Աշխատանքներն իրականացվում են ամենօրյա ռեժիմով, դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվել է բոլոր շահագրգիռ կողմերին, իսկ նշված բնակավայրերում բնակիչների շրջանում իրականացվել են իրազեկման աշխատանքներ:

Թեմայի այլ նորություններ