Նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանին
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    77%
    20 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    77%
    24 կմ/ժ
  • Լոռի 14°C
    99%
    4 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    89%
    9 կմ/ժ
  • Արարատ 18°C
    72%
    16 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    87%
    4 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    77%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    96%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    77%
    20 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    82%
    12 կմ/ժ
  • Արցախ 16°C
    80%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.49628
  • Դոլար = 389.501

Նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանին

Նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանին

Փետրվարի 3-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության Արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին և փոխդեսպան, զարգացման համագործակցություն հարցերով պատասխանատու Իզաբելա Էրիքսոնին:

Նախարար Արշակյանը ողջունել է դեսպան Սվենսոնին և հաջողություն մաղթել նորանշանակ դեսպանին՝ իր առաքելության ընթացքում: Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում Շվեդիայի Թագավորության հումանիտար աջակցությունը Հայաստանին՝ պատերազմից հետո: 

Նախարարը կարևորել է հատկապես 2019 թվականի նոյեմբերին Շվեդիայի և Հայաստանի միջև համագործակցության զարգացման վերաբերյալ կնքված  համաձայնագիրը՝ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման գործակալության (SIDA) գլխավոր տնօրեն Կարին Ջամթինի մասնակցությամբ: 

«Համաձայնագրի ստորագրումն անկասկած նոր էջ է բացում հայ-շվեդական փոխհարաբերություններում և այդ շրջանակներում անհրաժեշտ է զարգացնել հայ-շվեդական համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում»,֊ ասաց Հ․ Արշակյանը:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության հիմնական ոլորտների մասին խոսելիս նախարարը նշել է, որ նույնիսկ տնտեսության համար դժվարին 2020 թ․-ին Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտը տպավորիչ աճ է գրանցել, ինչը ցույց է տալիս, որ մեր երկրում բարձր տեխնոլոգիական ոլորտը ոչ միայն աճի մեծ պոտենցիալ ունի, այլ նաև՝ շոշափելի արդյունքներ: Դրա մասին են խոսում նաև Հայաստանում գործող բարձր տեխնոլոգիական ոլորտի համաշխարհային ընկերությունների մասնաճյուղերը, օրինակ՝ Ericsson և այլ ընկերությունների առկայությունը մեր երկրում: 

Նախարարը դեսպանին առաջարկել է շվեդական ընկերությունների ուշադրությունը հրավիրել Հայաստանում մասնաճյուղեր բացելու գաղափարի, ինչպես նաև Ստոկհոլմում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն ստեղծելու հնարավորությունների, ու նաև այլ հաջողված տեխնոլոգիական կրթական ծրագրերն այնտեղ տեղայնացնելու վրա: 

Դեսպան Սվենսոնը, ով սեպտեմբերին է նշանակվել, դրական գնահատեց բարձր տեխնոլոգիական ոլորտում առկա աճը՝ նշելով, որ դա խոսում է նաև Հայաստանում բարենպաստ միջավայրի և պայմանների մասին: Դեսպանն ընդգծեց, որ իրենք ուրախ կլինեն կիսվել իրենց փորձով, ոչ միայն ընկերությունների զարգացման համար բարենպաստ միջավայր ձևավորելու հարցում, այլ նաև կրթության, գիտության և վերջիններիս կապը բիզնեսի հետ ապահովելու տեսանկյունից:

Հակոբ Արշակյանը դեսպանին է հայտնել, որ հայկական կողմը հատկապես հետաքրքրված է կրթական և գիտական ծրագրերով, և այդ ոլորտում համագործակցությամբ ամենատարբեր ձևաչափերով՝ համալսարանների, գիտական ինստիտուտների և քաղաքականությունների մշակման մակարդակով: Դեսպանն իր հերթին արձագանքել է, որ շվեդական տեխնոլոգիական համալսարաններում հայ ուսանողների համար կան դրամաշնորհներ և հետագայում կարելի է աշխատել դրանց ավելացման ուղղությամբ: Դեսպանը նաև իր հետաքրքրությունն է հայտնել Հայաստանի թվային օրակարգի վերաբերյալ: Հայաստանի թվայնացման հնգամյա ռազմավարությունը արդեն իսկ մշակվել է, և  ներկայացվել է կառավարության հաստատմանը և գտնվում է քննարկման վերջնական փուլում: 

Քննարկվել են նաև ինկուբատորների և ստարտափ ընկերությունների զարգացման և համագործակցության ուղղություններն ու հնարավորությունները:

Թեմայի այլ նորություններ