Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իրանի դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիին և Հայաստանում Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    82%
    6 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    82%
    9 կմ/ժ
  • Լոռի 14°C
    99%
    7 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    97%
    4 կմ/ժ
  • Արարատ 17°C
    84%
    12 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    82%
    7 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    82%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    96%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    82%
    6 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    83%
    12 կմ/ժ
  • Արցախ 14°C
    76%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.53926
  • Դոլար = 388.163

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իրանի դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիին և Հայաստանում Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիին:

Ողջունելով դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիին՝ նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Նոուրուզի՝ իրանական Ամանորի առթիվ և ի դեմս դեսպանի՝ Իրանի ժողովրդին հղել իր լավագույն բարեմաղթանքները:

Հանրապետության նախագահը և Իրանի դեսպանը երկուստեք կարևորել են բազմադարյա պատմության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-իրանական հարաբերու­թյունների շարունակաբար խորացումն ու ամրապնդումը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-իրանական փոխգործակցության տարբեր ոլորտներին ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի շուրջ:

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանչախաձեին: Նախագահ Խաչատուրյանը ջերմությամբ է խոսել հայ-վրացական բազմադարյա կապերի ու բարիդրացիական հարաբերությունների մասին՝ ընդգծելով Հայաստանի և Վրաստանի միջև փոխգործակցության հետագա զարգացման կարևորությունը:

Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանչախաձեն շնորհավորել է նախագահ Վահագն Խաչատուրյանին պաշտոնը ստանձնելու առթիվ՝ համոզմունք հայտնելով, որ երկու երկրների միջև տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցությունը շարունակական կլինի:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-վրացական հարաբերությունների օրակարգի, համագործակցության հեռանկարային ուղղությունների շուրջ: Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր:

Թեմայի այլ նորություններ