Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան 45-ամյակի առթիվ: Նախագահը վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա ընտանիքի անդամներին մաղթել է շուտափույթ ապաքինում և ամենայն բարիք:
Աղբյուր՝ ՀՀ Նախագահի աշխատակազմ