Մեկնարկել են Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները
▲ Դեպի վեր
  • Երեվան 24°C
    41%
    7 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    49%
    13 կմ/ժ
  • Լոռի 19°C
    82%
    9 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    84%
    9 կմ/ժ
  • Արարատ 25°C
    47%
    19 կմ/ժ
  • Սյունիք 24°C
    77%
    12 կմ/ժ
  • Արմավիր 25°C
    41%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    70%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 23°C
    41%
    7 կմ/ժ
  • Կոտայք 21°C
    59%
    9 կմ/ժ
  • Արցախ 24°C
    72%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.1006
  • Ռուբլի = 4.43655
  • Դոլար = 388.207

Մեկնարկել են Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Սեպտեմբերի 30-ից  մեկնարկել են Մ-8 միջպետական նշանակության Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 20կմ երկարության ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները, տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից:

Աշխատանքներն իրականացվում են «ԱԱԲ Պրոեկտ» ՍՊ ընկերության կողմից կմ22+400-կմ33+500 հատվածում, որի երկարությունը կազմում է  11,1 կմ:

Ներկա դրությամբ «ԱԱԲ Պրոեկտ» ՍՊ ընկերությունը կատարում է փոսային նորոգման, հարթեցնող և նոր ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ: Վերոնշյալ ճանապարհի կմ13+500-կմ22+400 հատվածի հիմնանորոգման աշխատանքներն  իրականացնում է «Լիլիթ-87» ՍՊ ընկերությունը:

Նախատեսված է կատարել ճանապարհի ֆրեզավորում, փոսային նորոգում, հարթեցնող շերտի և նոր ասֆալտբետոնե ծածկի տեղադրում, կողնակների լրացման և հարթեցման, ջրահեռացման համակարգերի տեղադրման և գծանշման աշխատանքներ: Ասֆալտապատման աշխատանքները նախատեսված է ավարտել հոկտեմբերի 20-ին: Մ-8 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան կմ33+500-կմ40-000 հատվածի նախագծանախահաշվային փաստաթղթերը պատրաստ են, սակայն ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները կիրականացվեն 2020 թվականին: Աշխատանքների իրականացման ընթացքում տեղադրված են ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովող նշաններ: Անհարմարությունների համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում պահպանել երթևեկության կանոնները:

Թեմայի այլ նորություններ
Հայաստանի ինքնիշխան իրավունքն է՝ ընտրել իր անվտանգության գործընկերներին․ ԵՄ խոսնակ
Հայաստանի ինքնիշխան իրավունքն է՝ ընտրել իր անվտանգության գործընկերներին․ ԵՄ խոսնակ
ավելին
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի նիստ՝ ուղղված անտառային հնարավոր հրդեհների կանխարգելմանը
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի նիստ՝ ուղղված անտառային հնարավոր հրդեհների կանխարգելմանը
ավելին
Ձեր անձնական ներդրման շնորհիվ հայ-իրաքյան հարաբերությունները զարգացման նոր շրջան են մտել. նախագահը՝ Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատարին
Ձեր անձնական ներդրման շնորհիվ հայ-իրաքյան հարաբերությունները զարգացման նոր շրջան են մտել. նախագահը՝ Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատարին
ավելին
Արարատ Միրզոյանը և Հաքան Ֆիդանն անդրադարձել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և պայմանավորվածությունների իրականացմանը
Արարատ Միրզոյանը և Հաքան Ֆիդանն անդրադարձել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և պայմանավորվածությունների իրականացմանը
ավելին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են սպառողների շահերի պաշտպանության ոլորտում նախատեսվող բարեփոխումները
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են սպառողների շահերի պաշտպանության ոլորտում նախատեսվող բարեփոխումները
ավելին
Եվրամիության սեփական պատմությունը ցույց է տալիս, որ երկար հակամարտությունից հետո երկրների միջև վստահության ձևավորումը ժամանակ, ներողամտություն և համբերություն է պահանջում
Եվրամիության սեփական պատմությունը ցույց է տալիս, որ երկար հակամարտությունից հետո երկրների միջև վստահության ձևավորումը ժամանակ, ներողամտություն և համբերություն է պահանջում
ավելին