Մեկնարկել են «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի Շիրակի մարզի ընտրական փուլի մրցումները
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    68%
    4 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    88%
    24 կմ/ժ
  • Լոռի 14°C
    99%
    7 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    97%
    4 կմ/ժ
  • Արարատ 19°C
    84%
    12 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    82%
    7 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    68%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    96%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    68%
    4 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    83%
    12 կմ/ժ
  • Արցախ 14°C
    76%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.54073
  • Դոլար = 388.163

Մեկնարկել են «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի Շիրակի մարզի ընտրական փուլի մրցումները

Մեկնարկել են «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի Շիրակի մարզի ընտրական փուլի մրցումները

Գյումրիում փետրվարի 12-ին մեկնարկել են «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի Շիրակի մարզի ընտրական փուլի մրցումները: Մրցումներին մասնակցում են  միջոցառման համայնքային փուլերում հաղթող և մրցանակակիր դարձած անձիք։ Ի դեպ, մարզում համայնքային փուլերում ընդհանուր գրանցվել է 117 մասնակից:

Մրցումները անց են կացվում երկու տարիքային խմբերով՝  18-ից 35 տարեկան կանայք, 18-ից 40 տարեկան տղամարդիկ, 36 և բարձր տարիքի կանայք, 41  և բարձր տարիքի տղամարդիկ:

Մարզային փուլում հաղթող և մրցանակակիր դարձած անձինք իրավունք կստանան Շիրակի մարզը ներկայացնելու 2022 թվականի մարտի 12-13-ը ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում անցկացվելիք հանրապետական եզրափակիչ փուլին։

Ինչպես տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի մշակույթի ու սպորտի բաժնի պետ Վաչիկ Վարդանյանը, 2021 թվականին մեկնարկել են «ՀՀ վարչապետի գավաթ» անվանակարգում  4 մարզաձևերի  սիրողական մրցաշարեր՝ հեծանվավազք, կրոսավազք, սեղանի թենիս և լող: Հեծանվավազքն ու կորսավազքն անցած տարի արդեն անցկացվել են, իսկ սեղանի թենիսն անց է կացվում այս տարվանից: «Շատ լավ միջոցառումներ են. նախ բոլոր տարիքային խմբերը կարող են մասնակցել, բացի դրանից կա մեծ շահագրգռվածություն, քանի որ եզրափակիչ փուլում հաղթողներին սպասվում են դրամական բավական մեծ պարգևներ»,-նշեց Շիրակի մարզպետարանի պատասխանատուն՝ կարևորելով նաև բնակչության շրջանում առողջ ապրելակերպի ձևավորումը և սպորտով ու ֆիզկուլտուրայով զբաղվելու մատչելիությունը: «Կարևոր է նաև այն, որ այս միջոցառումները կնպաստեն սեղանի թենիս մարզաձևի մասսայականությանն ու զարգացմանը»,-հավելեց Վաչիկ Վարդանյանը:

Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:

Թեմայի այլ նորություններ