Կյանքից հեռացել է ՀՀ նախկին պետնախարար, հնագետ Գրիգոր Արեշյանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    60%
    6 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    63%
    32 կմ/ժ
  • Լոռի 14°C
    97%
    9 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    88%
    9 կմ/ժ
  • Արարատ 22°C
    58%
    7 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    67%
    8 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    60%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    91%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    60%
    6 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    61%
    3 կմ/ժ
  • Արցախ 21°C
    53%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.53656
  • Դոլար = 388.163

Կյանքից հեռացել է ՀՀ նախկին պետնախարար, հնագետ Գրիգոր Արեշյանը

Կյանքից հեռացել է ՀՀ նախկին պետնախարար, հնագետ Գրիգոր Արեշյանը

Կյանքի 71-րդ տարում մահացել է Հայաստանի Հանրապետության նախկին պետական նախարար, Հայաստանում ամերիկյան համալսարանի պրոֆեսոր և աշխարհահռչակ հնագետ Գրիգոր Արեշյանը: InterLur.com լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը:

«Ցավով տեղեկացա, որ այսօր կյանքից հեռացել է ՀՀ նախկին պետնախարար, աշխարհահռչակ հնագետ Գրիգոր Արեշյանը: Պրոֆեսոր Արեշյանի հետ տարբեր գաղափարներ էինք քննարկել և մտածում էինք դրանց իրականացման շուրջ: Շատ էր մտահոգվում պատմության թանգարանի անմխիթար վիճակի և ցուցադրության չդրված հազարավոր արժեքավոր իրերի ապագայով: Պրոֆեսոր Արեշյանը մեծ ավանդ ունի հայագիտության, հնագիտության և պատմության բնագավառներում: Պրոֆեսոր Արեշյանը գլխավորել է հնագիտական տարբեր պեղումներ, այդ թվում նաև Վայոց Ձորի մարզի Արենի-1 կոչվող քարայրի պեղումները, որոնց ժամանակ հայտնաբերվեց արդեն աշխարհին հայտնի 5500-ամյա ոտնամանը: Թող աստված հոգիդ լուսավորի»,- գրել է Մկրտչյանը:

InterLur.com լրատվական գործակալությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր ցավակցությունը հայտնում Գրիգոր Արեշյանի ընկերներին, ընտանիքի անդամներին ու հարազատներին: 

Գրիգոր Արեշյանը ծնվել է 1949թ., Երևանում: 1987-1991թթ. Զբաղեցրել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Հնագիտության ինստիտուտի փոխտնօրենի պաշտոնը: 1991-1992թթ. եղել է Հայաստանի Հանրապետության պետական նախարար: Ավելի ուշ տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, աշխատել Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի Հնագիտական ​​կենտրոնում 

 

Ցավով տեղեկացա, որ այսօր կյանքից հեռացել է ՀՀ նախկին պետնախարար, աշխարհահռչակ հնագետ Գրիգոր Արեշյանը: Պրոֆեսոր Արեշյանի...

Опубликовано Narek Mkrtchyan Воскресенье, 2 августа 2020 г.

Թեմայի այլ նորություններ