Կայացել է Արտակարգ Իրավիճակների Նախարարության փրկարար ծառայության շախմատի ամենամյա առաջնությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    30%
    4 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    56%
    22 կմ/ժ
  • Լոռի 17°C
    92%
    11 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    82%
    5 կմ/ժ
  • Արարատ 28°C
    43%
    9 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    60%
    11 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    30%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    80%
    21 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    30%
    4 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    50%
    10 կմ/ժ
  • Արցախ 23°C
    52%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.46052
  • Դոլար = 388.163

Կայացել է Արտակարգ Իրավիճակների Նախարարության փրկարար ծառայության շախմատի ամենամյա առաջնությունը

Կայացել է Արտակարգ Իրավիճակների Նախարարության փրկարար ծառայության շախմատի ամենամյա առաջնությունը

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տունն իր հարկի տակ էր ընդունել փրկարար շախմատիստներին:

Հունիսի 28-ին անցկացվել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների շախմատի ամենամյա առաջնությունը: Այն կազմակերպել է ԱԻՆ ՓԾ փրկարար ուժերի վարչությունը: Մինչ մրցաշարի եզրափակիչ փուլը, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներում կազմակերպվել և անցկացվել է նախընտրական մրցումներ, որի արդյունքում եզրափակիչ փուլ են անցել թվով 12 մասնակից:

Շախմատի առաջնության անցկացման մրցավարն էր շախմատի միջազգային կարգի մրցավար Սամվել Վարդանյանը: Միավորների հաշվարկից և մրցաշարի ամփոփումից հետո առաջին, երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են՝ ՓԾ ԾԿՎ կապի, ազդարարման համակարգերի և տեխնիկական ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Մելքոն Եսայանը, ՃԿՊԱ ՊՈԱԿ-ի պրոռեկտոր, փ/ծ գնդապետ Սարգիս Կյուրեղյանը և ԱԻՆ ՓՈՒՎ ՀՓԱԿ բաժնի ավագ հրահանգիչ, փ/ծ մայոր Վլադիմիր Պետրոսյանը: Հաղթողները պարգևատրվել են պատվոգրերով:

Առաջնության ավարտին Փրկարարական ուժերի վարչության հրշեջ-փրկարարական պատրաստության բաժնի պետ Գարեգին Սաֆարյանը շնորհակալագրեր է հանձնել Սամվել Վարդանյանին, շախմատի միջազգային կարգի մրցավար Նունե Վարդանյանին և Շախմատի տան տնօրեն Հրաչյա Թավադյանին: Բաժնի պետը շնորհակալություն է հայտնել շախմատի տան ողջ անձնակազմին մրցումներն անցկացնելու համար:

Թեմայի այլ նորություններ