Կամարիս համայնքում մեկնարկել են խմելու ջրի նոր ջրագծերի կառուցման աշխատանքները
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    73%
    4 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    59%
    11 կմ/ժ
  • Լոռի 14°C
    99%
    8 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    93%
    4 կմ/ժ
  • Արարատ 20°C
    64%
    3 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    67%
    8 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    73%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    93%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    73%
    4 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    61%
    3 կմ/ժ
  • Արցախ 20°C
    55%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.53656
  • Դոլար = 388.163

Կամարիս համայնքում մեկնարկել են խմելու ջրի նոր ջրագծերի կառուցման աշխատանքները

Կամարիս համայնքում մեկնարկել են խմելու ջրի նոր ջրագծերի կառուցման աշխատանքները

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել.

Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով Կամարիս համայնքում մեկնարկել են խմելու ջրի նոր ջրագծերի կառուցման աշխատանքները: Ծրագրի շրջանակներում համայնքի 2-րդ և 8-րդ փողոցներում անց է կացվում խմելու ջրի նոր ջրագիծ (շուրջ 1.5-2 կմ). աշխատանքների իրականացման արդյունքում համայնքում կլուծվի ևս 130-140 տնտեսության խմելու ջրի խնդիրը:
 
Ավելի քան 30 մլն դրամ նախագծանախահաշվային արժեքով ծրագրի 55 %-ը պետական բյուջեի աջակցության չափն է, 45 %-ը՝ համայնքի ներդրումը: Եվս 2 կմ տարածք ընդգրկող ջրագծերի կառուցում նախատեսվում է իրականացնել արդեն հաջորդ տարվա սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, և Կամարիսում խմելու ջրի խնդիրը լուծված կհամարվի:
 
Հիշեցնեմ, որ այս համայնքում Կառավարության 2020 թվականի սուբվենցիաներով ևս երկու ծրագրեր են իրականացվելու՝ փողոցների ասֆալտապատում և արտաքին լուսավորության անցկացում:
 
 

Աշխատանքային երկուշաբթին կրկին սկսենք #լավ_լուրերով: 📌Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով Կամարիս համայնքում...

Опубликовано Ռոմանոս Պետրոսյան Romanos Petrosyan Воскресенье, 26 июля 2020 г.

Թեմայի այլ նորություններ