Ջորջ Բաղումյանը 250 հազար դոլար կփոխանցի «Իմ քայլը» հիմնադրամին՝ զինծառայողներին աջակցելու նպատակով
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    82%
    4 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    67%
    11 կմ/ժ
  • Լոռի 14°C
    100%
    8 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    93%
    4 կմ/ժ
  • Արարատ 18°C
    68%
    3 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    71%
    7 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    82%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    93%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    82%
    4 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    66%
    4 կմ/ժ
  • Արցախ 19°C
    60%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.53465
  • Դոլար = 388.163

Ջորջ Բաղումյանը 250 հազար դոլար կփոխանցի «Իմ քայլը» հիմնադրամին՝ զինծառայողներին աջակցելու նպատակով

Ջորջ Բաղումյանը 250 հազար դոլար կփոխանցի «Իմ քայլը» հիմնադրամին՝ զինծառայողներին աջակցելու նպատակով

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի էջում գրել է.
 
«Հուլիսի 15-ի երեկոյան պայմանավորվել էի հեռախոսազրույց ունենալ «Իմ քայլը» հիմնադրամի բարեկամ, ամերիկահայ գործարար, «PMA Venture Capital» խմբի հիմնադիր, բարերար Ջորջ Բաղումյանի հետ:
 
Սակայն, ինչպես հաճախ պատահում է բազմազավակ մայրիկների հետ, երեխաների խնամք, ճաշ, տնային այլ հոգսեր… գործով ընկած մոռացել էի հեռախոսազրույցի մասին:
 
Պայմանավորված ժամից մեկ ժամ անց ինքս զանգահարեցի պարոն Բաղումյանին, ներողություն խնդրելու և հարցնելու, թե ինչի մասին պետք է խոսեինք:
 
Եվ որքան մեծ էր իմ զարմանքը, երբ հեռախոսի այն կողմից լսեցի հետևյալ տեքստը.
«Աննա, ես քեզ պետք է քառորդ միլիոն դոլար փոխանցեմ մեր զինվորների, մեր պաշտպանների համար»:
 
Դա հուլիսի 15-ն էր, այսինքն հայ-ադրբեջանական սահմանային լարվածության շրջանը:
 
Ցանկացած այլ օր այս նախադասությունները կընկալվեին որպես հերթական բարեգործություն, գնահատելի նախաձեռնություն:
 
Սակայն այդ պահին դրանք անգնահատելի էին, որովհետև ոչ այնքան ֆինանսական նշանակություն ունեին, որքան բարոյահոգեբանական: Չեք պատկերացնի, թե որքան կարևոր է նման պահի թիկունքին ուժ, հենարան, աջակցություն զգալը:
 
Ես, իհարկե, պարոն Բաղումյանին շնորհակալություն հայտնեցի, թեև վստահ եմ` բառերով այդպես էլ չկարողացա արտահայտել զգացածս: Առաջարկեցի հետևյալը, որ մենք կմտածենք տարբեր ծրագրեր, իրեն կներկայացնենք, և ինքը կընտրի, թե կոնկրետ ինչ եղանակով մեր պաշտպաններին հասնի այդ գումարը:
 
Պարոն Բաղումյանի պատասխանը այնքան պարտավորեցնող էր: Նա ասաց, որ իրեն ոչինչ ներկայացնելու կարիք չկա, ինքը վստահում է ինձ և 250 հազար դոլարը շուտով կփոխանցի հիմնադրամին` հայրենիքի պաշտպաններին հասցեագրելու համար:
 
Շնորհակալություն, պարոն Բաղումյան, խորին շնորհակալություն:
 
Հ.Գ. «Իմ քայլը» հիմնադրամում այժմ քննարկում ենք, թե կոնկրետ ինչ ուղղություն ընտրենք այդ գումարը զինվորներին և սպաներին հասցնելու համար:
 
Առաջիկայում այս մասին ավելի հանգամանալից տեղեկատվություն կլինի»:

Թեմայի այլ նորություններ