Իրանի քաղաքացին Երևան-Մեղրի ճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով մահացել է. նշանակվել են փորձաքննություններ
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    33%
    35 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    59%
    28 կմ/ժ
  • Լոռի 13°C
    95%
    5 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    87%
    8 կմ/ժ
  • Արարատ 23°C
    46%
    10 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    84%
    3 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    33%
    35 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    96%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    33%
    35 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    63%
    22 կմ/ժ
  • Արցախ 17°C
    83%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.52701
  • Դոլար = 388.163

Իրանի քաղաքացին Երևան-Մեղրի ճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով մահացել է. նշանակվել են փորձաքննություններ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով՝ 2022 թ. մարտի 4-ին՝ ժամը 07:30-ին, «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ Սյունիքի մարզի Գորայք-Ծղուկ հատվածում տեղի է ունեցել ավտովթար, մահացել է մեկ անձ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2022 թ. մարտի 4-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին, վարելով «Սկանիա» մակնիշի ավտոմեքենան, հիշյալ ավտոճանապարհի 177.2-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը մահացել է:

Կատարվել են դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություններ, նշանակվել են փորձաքննություններ:

Թեմայի այլ նորություններ