Ինչ փոփոխություններ են կատարվել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    40%
    13 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    62%
    15 կմ/ժ
  • Լոռի 12°C
    95%
    5 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    96%
    4 կմ/ժ
  • Արարատ 21°C
    62%
    3 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    86%
    5 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    40%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    95%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    40%
    13 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    67%
    14 կմ/ժ
  • Արցախ 16°C
    86%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.52666
  • Դոլար = 388.163

Ինչ փոփոխություններ են կատարվել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում

Ինչ փոփոխություններ են կատարվել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Տեսալսողական մեդիայի մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: 

Նախագծի համահեղինակ Վահագն Թևոսյանը ներկայացրեց առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում փաթեթում կատարված փոփոխությունները: 

Ըստ այդմ՝ փաթեթում ներառվել է «կարևոր իրադարձություն» հասկացությունը, որն ըստ պատգամավորի՝ եվրոպական օրենսդրությունից վերցված իրողություն է, ենթադրում է պետական կամ համազգային նշանակության քաղաքական, մշակութային, կրոնական, սպորտային իրադարձություններ:

Երկրորդ փոփոխությունն այն է, որ մրցութային փաստաթղթերում ներառվել են էթիկայի կանոնագիրը և ինքնակարգավորման մեխանիզմը, որն ազատում է ԶԼՄ-ներին կարգավորող մարմնի կողմից որևէ բովանդակային գնահատական տալու պարտավորությունից: 

Հաջորդ փոփոխությունը ազգային փոքրամասնություններին հատկացվող եթերաժամանակի ֆիքսումն է՝ հեռուստաեթերով՝ 30 րոպե շաբաթական և ռադիոյով՝ 2 ժամ: 

Մյուս փոփոխությունն, ըստ պատգամավորի, հանրային մուլտիպլեքսում առկա հեռուստաալիքները պետք է անվճար տրամադրեն իրենց ծրագրերը ցանցային օպերատորներին, և վերջիններս դրանք պետք է սփռեն: «Սա ենթադրում է, որ հանրային մուլտիպլեքում եղած բոլոր հեռուստաալիքները հունվարի 1-ից հետո բոլոր ցանցային օպերատորներով հասանելի են լինելու հանրությանը»,- նշեց Թևոսյանը: 

Եվ վերջին կարևոր փոփոխությունը, նախագծի հեղինակի խոսքով, այն է, որ ընտրությունների կամ հանրաքվեների լռության օրը հնչած քարոզչության համար հեռարձակողը պատասխանատվության չի ենթարկվում, եթե ուղիղ եթերում զգուշացվել է քարոզչության հեղինակին խախտման մասին:

Աղբյուր՝ 1lurer.am

Թեմայի այլ նորություններ