Հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Շիրակշին 3-րդ բանավանում երկհարկանի բնակելի շինության բնակարաններից մեկում
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    40%
    13 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    62%
    15 կմ/ժ
  • Լոռի 12°C
    95%
    5 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    96%
    4 կմ/ժ
  • Արարատ 21°C
    62%
    3 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    86%
    5 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    40%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    95%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    40%
    13 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    67%
    14 կմ/ժ
  • Արցախ 16°C
    86%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.52666
  • Դոլար = 388.163

Հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Շիրակշին 3-րդ բանավանում երկհարկանի բնակելի շինության բնակարաններից մեկում

Հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Շիրակշին 3-րդ բանավանում  երկհարկանի բնակելի շինության բնակարաններից մեկում

Հունիսի 5-ին, ժամը 23:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակշին 3-րդ բանավանում այրվում է երկհարկանի բնակելի շինություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է հունիսի 6-ին, ժամը 00:31-ին մարվել՝ 01:38-ին: Այրվել են թիվ 13 շինության (մոդուլային) բնակարաններից մեկի առաստաղը (մոտ 120 քմ), երկու սենյակ, միջանցքը (40 քմ)՝ գույքով, տանիքը (մոտ 20 քմ), և մոտ 80 քմ տարածք ջերմահարվել է։

Թեմայի այլ նորություններ