Հիմնանորոգվում է Մարտունի քաղաքի Կամոյի փողոցը
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    77%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    88%
    22 կմ/ժ
  • Լոռի 13°C
    99%
    7 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    96%
    2 կմ/ժ
  • Արարատ 18°C
    78%
    6 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    82%
    4 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    77%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    97%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    77%
    7 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    84%
    13 կմ/ժ
  • Արցախ 15°C
    79%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.54073
  • Դոլար = 388.163

Հիմնանորոգվում է Մարտունի քաղաքի Կամոյի փողոցը

Հիմնանորոգվում է Մարտունի քաղաքի Կամոյի փողոցը

Արդեն հինգերորդ ամիսն է, ինչ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Կամոյի փողոցում ՀՀ պետբյուջեի միջոցներով ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ:

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը կազմել է 635 միլիոն դրամ: Հիմնանորոգվող ճանապարհի երկարությունը կազմում է 1,5 կիլոմետր, ասֆալտապատման մակերեսը՝  շուրջ 25 հազար 500 քմ: Սեպտեմբերի 22-ի դրությամբ իրականացվել  են հողային հանույթի հեռացման, մայթերի, հեղեղատար կոյուղու կառուցման, Մարտունի գետի կամրջի վերանորոգման, ճանապարհային ծածկի հիմնանորոգման, արհեստական կառուցվածքների եւ երթեւեկության անվտանգության տարրերի, ջրահեռացման համակարգի վերականգնման աշխատանքներ: Մոտ 50 տոկոսի չափով տեղադրվել է ասֆալբետոնե ստորին շերտը, առաջիկայում կտեղադրվի նաեւ վերին շերտը: Աշխատանքներն ավարտված են շուրջ 60 տոկոսի չափով:
 

Նույն աղբյուրի տեղեկացմամբ՝ սեպտեմբերի 22-ին Մարտունի քաղաքի Կամոյի փողոցի շինհրապարակ է այցելել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Այցի արդյունքում  քննարկվել են աշխատանքներում ի հայտ եկած խնդիրները, որոնց վերաբերյալ տրվել են  համապատասխան  հանձնարարականներ:

«Կամոյի փողոցը գտնվում է շատ կարեւոր ռազմավարական կետում, որտեղով անցնում են դեպի Արցախ եւ Իրանի Հանրապետություն տանող միջպետական նշանակության ճանապարհները: Այնպես որ, այս ճանապարհի հիմնանորոգումը, Մարտունի քաղաքի ենթակառուցվածքների զարգացմանը նպաստելուց բացի, լուծում է նաեւ շատ ավելի կարեւոր ու ռազմավարական խնդիրներ՝ ապահովելով ճանապարհային անխափան հաղորդակցությունը Արցախի, Սյունիքի մարզի ու Իրանի Հանրապետության հետ: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում»,- նշեց  Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը:

Թեմայի այլ նորություններ