ՀՀ փոխվարչապետը Լիտվայի ոստիկանապետի հետ հանդիպմանը կարևորել է երկու երկրների ոստիկանությունների միջև կնքված հուշագիրը
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    33%
    35 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    59%
    30 կմ/ժ
  • Լոռի 12°C
    95%
    4 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    87%
    8 կմ/ժ
  • Արարատ 23°C
    50%
    7 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    87%
    5 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    33%
    35 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    96%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    33%
    37 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    61%
    22 կմ/ժ
  • Արցախ 16°C
    89%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.52701
  • Դոլար = 388.163

ՀՀ փոխվարչապետը Լիտվայի ոստիկանապետի հետ հանդիպմանը կարևորել է երկու երկրների ոստիկանությունների միջև կնքված հուշագիրը

ՀՀ փոխվարչապետը Լիտվայի ոստիկանապետի հետ հանդիպմանը կարևորել է երկու երկրների ոստիկանությունների միջև կնքված հուշագիրը

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը փետրվարի 22-ին ընդունել է Լիտվայի Հանրապետության ոստիկանապետ Ռենատաս Պոժելային։ Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն և ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակից, բարձր գնահատելով Հայաստանի և Լիտվայի միջև ժողովրդավարական արժեքների վրա հիմնված ավանդական բարեկամական հարաբերությունները՝ փոխվարչապետ Մաթևոսյանն ընդգծել է, որ դրանք նաև ամուր հիմք են ստեղծում տարբեր ոլորտներում երկկողմ և բազմակողմ ձևաչափով սերտ համագործակցելու համար: Որպես փոխգործակցության զգալի ներուժ ունեցող ուղղություն՝ Համբարձում Մաթևոսյանն առանձնացրել է Հայաստանում ներքին գործերի նախարարություն ստեղծելու ուղղությամբ տարվող աշխատանքները և այդ համատեքստում կարևորել լիտվացի գործընկերների փորձն ուսումնասիրելու անհրաժեշտությունը։

«Փոխվարչապետը կարևորել է նաև փետրվարի 22-ին ստորագրված «Լիտվայի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջև համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը, որը հնարավորություն կընձեռնի ԵՄ միջազգային համագործակցության գործիքների օգտագործմամբ աջակցություն ցուցաբերել ՀՀ ոստիկանությունում իրականացվող բարեփոխումներին և հատկապես՝ նոր Պարեկային ծառայությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Լիտվայի ոստիկանապետ Ռենատաս Պոժելան շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին ջերմ ընդունելության համար, կարևորել հուշագրի կնքմամբ իրավապահ երկու կառույցների միջև առկա հարաբերությունները նոր մակարդակ տեղափոխելը և Հայաստանի հետ իրենց լավագույն փորձով կիսվելու պատրաստակամություն է հայտնել։

Թեմայի այլ նորություններ