ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պարզաբանումը կապված մի շարք ԶԼՄ-ներում հրապարակված ապատեղեկատվության հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    82%
    6 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    72%
    24 կմ/ժ
  • Լոռի 14°C
    99%
    4 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    87%
    6 կմ/ժ
  • Արարատ 18°C
    80%
    17 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    92%
    7 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    82%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    96%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    82%
    6 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    82%
    12 կմ/ժ
  • Արցախ 16°C
    80%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.47997
  • Դոլար = 388.06

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պարզաբանումը կապված մի շարք ԶԼՄ-ներում հրապարակված ապատեղեկատվության հետ

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պարզաբանումը կապված մի շարք ԶԼՄ-ներում հրապարակված ապատեղեկատվության հետ

ՀՀ ոստիկանության կրթահամալիրը հայտարարություն է տարածել․
 
"Ոստիկանության պարեկային ծառայության ներդրումը նախատեսվել է ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 638-Լ որոշմամբ, թեև պարեկային ծառայության գաղափարն առկա է եղել ավելի վաղ ժամանակահատվածից:
 
Կառավարության վերոնշյալ որոշմամբ հաստատված գործողությունների ծրագրի համաձայն, ոստիկանության պարեկային ծառայության ներդրմանն ուղղված միջոցառումների (մասնավորապես, «Ոստիկանական գործ» մասնագիտության «Պարեկ» որակավորմամբ նախնական մասնագիտական կրթության պետական չափորոշիչի հաստատում, պարեկային ծառայողների կրթության իրականացում) համակատարողներ են ՀՀ ոստիկանությունը, ՀՀ արդարադատության նախարարությունը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
 
Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման համար դիմորդների ընտրությունն իրականացվել է ՀՀ ոստիկանության պետի հրամանով ստեղծված մանդատային հանձնաժողովի կողմից, որի կազմում ընդգրկված 6 անդամներից 5-ը (այդ թվում՝ նախագահը) ոստիկանության ծառայողներ են, իսկ 1-ը՝ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչ:
 
Դանիել Իոաննիսյանը ՀՀ ոստիկանության պետի հրամանով ստեղծված ընդունող հանձնաժողովի 7 անդամներից մեկն է: Նրանից բացի ընդունող հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ոստիկանության 3 ծառայողներ (այդ թվում՝ նախագահը), ՀՀ արդարադատության նախարարության 2 ներկայացուցիչ և ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:
 
ՀՀ ոստիկանության պետի 10.05.2015թ. թիվ 13-Ն հրամանով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական հաստատության ընդունող հանձնաժողովի գործունեության կարգի 10-րդ կետի 7-րդ ենթակետի համաձայն՝ հանձնաժողովը որոշումներն ընդունում է ձայների ընդհանուր թվի պարզ մեծամասնությամբ` Հանձնաժողովի կազմի 2/3-ի առկայության դեպքում", - ասում է հայտարարությունում։
 
Ընդունող հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանը նույնպես հանդես է եկել պարզաբանմամբ․
 
"2020 թվականի փետրվարից ընթանում է ոստիկանության ռեֆորմը: Հուլիսից բոլոր հեռուստաալիքներով ու քաղաքում կախված բիլբորդերով խոսվում է նոր պարեկային ծառայության մասին:
 
Հուլիս-սեպտեմբեր ամիսներին ձևավորվել են՝
- ոստիկանության բարեփոխումների համակարգող խորհուրդը (ղեկավարում է վարչապետը),
- պարեկային ոստիկանության ընդունելության հանձնաժողովը (7 անդամներից մեկը ՀԿ ներկայացուցիչ),
- պարեկային ոստիկանության հարցազրույցի 7 հանձնաժողովները:
Զուգահեռ հրապարակվել են դիմորդներին ներկայացվող պահանջները, ու իրականացվել է ընդունելությունը՝ հետևյալ փուլերով և իրականացնողներով․
- փաստաթղթերի ընդունում, ստուգում - ոստ. ակադեմիա
- բժշկական ստուգում - ոստ. ռազմաբժշկական հանձնաժողով
- թեստավորում, հոգեբանական թեստ - ոստ. ակադեմիա
- ֆիզպատրաստության ստուգում - ոստ. ակադեմիա
- հարցազրույցներ - զուգահեռ գործող 7 հանձնաժողովներ, որոնց 5-ական անդամներից 1-ը քաղ․ հասարակությունից էր:
 
Ամենի արդյունքում ընտրվում են 770 հոգի, որոնք, իրապես, լրջագույն ֆիլտրով են անցել և համաձայն կառավարության որոշման՝ հունիսի վերջում դուրս են գալու Երևանի փողոցներ ծառայության՝ փոխարինելու ՃՈ-ին ու ՊՊԾ-ին:
 
Այս ամենի մասին երկու հանրային քննարկում ենք անում (22.02.2020 և 18.07.2020), բազում հեռուստատեսություններ ու ԶԼՄ-ներ են դա լուսաբանում, Հ1-ով քննարկում է լինում: Ու մեկ էլ հոպ, մի օր սկսում են գրել, թե բա Դանիել Իոաննիսյանը 700 հոգանոց զինված խումբ է ստեղծում: Ու գնաց... դա լուրջ-լուրջ քննարկվում է, տիրաժավորվում է: Ինչ-որ վերլուծաբաններ սկսում են լուրջ նյութեր գրել այդ մասին, տեսություններ զարգացնել", - հայտնել է Դանիել Իոաննիսյանը։
 

Թեմայի այլ նորություններ