Հայկ Սարգսյանն արդեն տուգանվել է. նա ներողություն է խնդրում ՀՀ պարետատնից ու իր քաղաքական թիմից
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    60%
    6 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    63%
    32 կմ/ժ
  • Լոռի 14°C
    99%
    8 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    91%
    6 կմ/ժ
  • Արարատ 22°C
    64%
    3 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    67%
    8 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    60%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    91%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    60%
    6 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    61%
    3 կմ/ժ
  • Արցախ 20°C
    55%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.53656
  • Դոլար = 388.163

Հայկ Սարգսյանն արդեն տուգանվել է. նա ներողություն է խնդրում ՀՀ պարետատնից ու իր քաղաքական թիմից

Հայկ Սարգսյանն արդեն տուգանվել է. նա ներողություն է խնդրում ՀՀ պարետատնից ու իր քաղաքական թիմից

ԱԺ "Իմ քայլը" խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Արդեն երկար ժամանակ է որոշ քաղաքական ուժեր և նրանց պատվերը կատարող լրատվամիջոցներ ջանում են կադր որսալ, որտեղ իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկը կլինի առանց դիմակի։
 
Ամիսներ շարունակ հետևելուց հետո, երեկ ինձ Սևանի լողափերից մեկում նկարել են առանց դիմակի և դա էլ ավելի վատ ֆոնի վրա ներկայացնելու համար նշել են, թե իբրև այդ միջոցառումը ես եմ կազմակերպել՝ խախտելով հակահամաճարակային կանոնները։
 
Ես արձակուրդում եմ և երեկ երեկոյան եղել եմ հիշյալ լողափում, նաև մի պահ դիմակ չեմ կրել։ Ցանկանում եմ ներողություն խնդրել մեր սիրելի հայրենակիցներից՝ այդ միջոցառմանը ներկա գտնվելու և այդ ընթացքում դիմակ չկրելու համար։ Հայտնի է, որ ինքս եմ բազմիցս հանդես եկել դիմակ կրելու կոչով, թեպետ երեկ անզգուշությամբ մի պահ դիմակ չեմ կրել։
 
Ինչ վերաբերվում է այն լուրերին, թե իբրև լողափի հանգստյան գոտին ինձ է պատկանում, կամ միջոցառումը ես եմ կազմակերպել՝ իրականությանը չեն համաապատասխանում։ Ոստիկանության ներկայացուցիչներն այսօր արձանագրություն կազմեցին և ես, ինչպես նաև երեկոյին մասնակցած մեր այլ քաղաքացիներ դիմակ չկրելու համար տուգանվեցինք։
 
Ներողություն եմ խնդրում նաև Պարետատնից և մեր քաղաքական թիմից՝ անզգուշությամբ այսպիսի մեծ և անհարկի աղմուկի առիթ տալու համար։
 
 

Արդեն երկար ժամանակ է որոշ քաղաքական ուժեր և նրանց պատվերը կատարող լրատվամիջոցներ ջանում են կադր որսալ, որտեղ...

Опубликовано Hayk Sargsyan / Հայկ Սարգսյան Понедельник, 27 июля 2020 г.

Թեմայի այլ նորություններ