Հայաստանում տարերային կամ նույնիսկ խուճապային տեմպերով անընդհատ խաչեր են հայտնվում. Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    30%
    9 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    52%
    30 կմ/ժ
  • Լոռի 17°C
    92%
    11 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    82%
    5 կմ/ժ
  • Արարատ 29°C
    37%
    5 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    58%
    12 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    30%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    80%
    21 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    30%
    9 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    49%
    17 կմ/ժ
  • Արցախ 23°C
    53%
    13 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.46052
  • Դոլար = 388.163

Հայաստանում տարերային կամ նույնիսկ խուճապային տեմպերով անընդհատ խաչեր են հայտնվում. Փաշինյան

Հայաստանում տարերային կամ նույնիսկ խուճապային տեմպերով անընդհատ խաչեր են հայտնվում. Փաշինյան

Հայաստանում տարերային կամ նույնիսկ խուճապային տեմպերով անընդհատ խաչեր են հայտնվում:

«Ուր գնում ես՝ մի տեղ պլաստմասից, մի տեղ՝ շինարարության ավելցուկից, երկաթից, մի տեղ հին կահույքի կտորներից, մի տեղ՝ շինարարության ավելցուկից խաչեր են: Պետք է հասկանանք՝ ի՞նչ է կատարվում, և հանձնարարական եմ տվել, որ տեղի ունեցող գործընթացը ուսումնասիրենք և գնահատական տանք: Նախկինում առիթ եմ ունեցել խոսել այդ մասին, որ քաղաքաշինությունը պետական կարևորագույն գործառույթ է, և ով որտեղ ինչ ուզեց՝ կառուցեց, կիսակառուցեց, բարձրացրեց կամ իջեցրեց, դա մեծագույն պրոբլեմ է: Ինձ նախնական տեղեկություն է պետք, թե ինչպես է տեղի ունենում: Պրոցեսը միշտ չէ, որ քրիստոնեության կամ հավատի հետ կապ ունի, քանի որ վստահ չեմ, որ նման նախաձեռնության հեղինակներին ասես՝ Նոր կտակարանից կամ Աստվածաշնչից որևէ բան պատմի, կկարողանա պատմել: Մենք պետք է հասկանանք՝ ինչ է կատարվում, և շատ դեպքերում կարող եմ ասել, որ դա վարկաբեկում է և՛ Քրիստոնությունը, և՛ հավատը, և՛ քաղաքաշինությունը: Հանձնարարական տվել եմ, որ մեր տեսչական մարմինները, քաղաքաշինության կոմիտեն, ՏԿԵՆ-ը պատշաճ ժամկետներում տեղեկատվության տան»,- ասել է նա երեկ տեղի ունեցած կառավարության նիստի ընթացքում:

Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ Հայաստանում մշակույթ կա մայրուղիների երկայնքով տեղադրել խաչքարեր վթարի դեպքի առիթով:

«Դե, պատկերացրեք, որ բոլոր վթարների առիթներով խաչքարեր, տապանաքարեր տեղադրենք, ի՞նչ կստացվի արդյունքում: Կներեք, բնակավայրեր կան, որտեղ քրեական հեղինակությունների արձաններ կան: Սրանք ապապետական դրսևորումներ են, չի կարելի ուղղակի»,- ասաց Փաշինյանը:

Թեմայի այլ նորություններ