Հայաստանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները կհմտանան կառավարչական ոլորտում
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    82%
    6 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    82%
    15 կմ/ժ
  • Լոռի 14°C
    99%
    7 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    97%
    4 կմ/ժ
  • Արարատ 17°C
    84%
    12 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    82%
    7 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    82%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    96%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    82%
    6 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    83%
    12 կմ/ժ
  • Արցախ 14°C
    76%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.53926
  • Դոլար = 388.163

Հայաստանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները կհմտանան կառավարչական ոլորտում

Հայաստանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները կհմտանան կառավարչական ոլորտում

Հայաստանում Ռուսական տարածաշրջանային ակադեմիան և ՀՀ վարչապետի աշխատակազմի կրթամշակութային կենտրոնը կազմակերպել են աշխատանքային հմտությունների և ունակություների վերաբերյալ դասընթաց: «Արմենպրես»-ի հետ զրույցում վարչապետի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների կրթամշակութային կենտրոնի ղեկավար Ավագ Հակոբյանն ասաց, որ դասընթացի նպատակը ոչ միայն գիտելիքների փոխանցումն է, այլև՝ ունակությունների ձևավորումը:

 

«Դասընթացն օգտակար կլինի մասնակիցների համար և՛  բիզնեսի, և՛ կառավարչական ոլորտներում»,-ասաց նա:

Հակոբյանի խոսքով՝ դասընթացին մասնակցում են Հայաստանի ազգային փոքրամասնությունների 11 համայնքներից մոտ 35 ներկայացուցիչ:

Կառավարչական որոշումների ժամանակակից մեխանիզմների մասին դասընթացը վարում է Հայաստանում ռուսական տարածաշրջանային ակադեմիայի ռեկտոր Մհեր Շահգելդյանը, իսկ  մենեջերի ստրատեգիական մտածելակերպի հիմունքների մասին խոսում է  Ռուսական տարածաշրջանային ակադեմիայի պրոռեկտոր Սերգեյ Խատունովը:

Մեկօրյա սեմինարի վերջում մասնակիցներին կտրամադրվեն սերտիֆիկատներ:

Թեմայի այլ նորություններ