Հայաստանն ու ՄԹ-ն պաշտպանության բնագավառում համագործակցությունն ընդլայնելու մեծ հնարավորություններ ունեն. դեսպան Գալագեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    30%
    9 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    52%
    30 կմ/ժ
  • Լոռի 17°C
    92%
    11 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    82%
    5 կմ/ժ
  • Արարատ 30°C
    37%
    5 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    58%
    12 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    30%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    80%
    21 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    30%
    9 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    49%
    17 կմ/ժ
  • Արցախ 23°C
    53%
    13 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.43363
  • Դոլար = 388.163

Հայաստանն ու ՄԹ-ն պաշտպանության բնագավառում համագործակցությունն ընդլայնելու մեծ հնարավորություններ ունեն. դեսպան Գալագեր

Հայաստանն ու ՄԹ-ն պաշտպանության բնագավառում համագործակցությունն ընդլայնելու մեծ հնարավորություններ ունեն. դեսպան Գալագեր

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հունիսի 28-ին հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի, Վրաստանում և Հայաստանում Միացյալ Թագավորության պաշտպանության հարցերով հատուկ խորհրդական Քլեր Մաքյանի, աուդիտի հարցերով փորձագետ Ջոն Չեշայրի հետ:

Անդրանիկ Քոչարյանը, ողջունելով հյուրերին խորհրդարանում, նշել է, որ նախորդ հանդիպումը 3 տարի առաջ է եղել:  «Covid-19-ի, ապա նաև 44-օրյա պատերազմի հետևանքով շատ ծրագրեր, այդ թվում` այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել նախորդ հանդիպմանը, կիսատ են մնացել, սակայն, հետպատերազմական շրջանում խաղաղության օրակարգը պետք է դարձնել առաջնահերթություն»,- ընդգծել է հանձնաժողովի նախագահը:

Անդրանիկ Քոչարյանը կարևորել է միջազգային գործընկերների հետ անվտանգային հարցերի շուրջ համագործակցությունը` այս համատեքստում առանձնացնելով DCAF-ին, որի աջակցությամբ դեռևս ապրիլ ամսին ՀՀ Ազգային ժողովի և կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունն ուսումնական այց է կատարել Շվեյցարիայի Համադաշնություն:

Հանձնաժողովի նախագահն առանձնահատուկ շեշտել է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև համագործակցությունը ռազմական կրթության ոլորտում եւս: Անդրանիկ Քոչարյանը կարևոր է համարել Հայաստանում զինված ուժերի բարեփոխումների իրականացման ճանապարհին Միացյալ Թագավորության հաջողված փորձի ուսումնասիրումը և կիրառումը` հատկապես նոր ձևավորվելիք արտաքին հետախուզական և հատուկ ծառայությունների գործունեության շրջանակում:

Դեսպան Ջոն Գալագերը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, նշել է, որ Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պաշտպանության բնագավառում համագործակցությունն ընդլայնելու մեծ հնարավորություններ ունեն:

Քլեր Մաքյանն իր հերթին ներկայացրել է Պաշտպանության ներքին աուդիտի ու ռիսկի կառավարման բնագավառում ՀՀ ՊՆ-ի, ինչպես նաև ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հետ համագործակցության հնարավորությունները: Անդրանիկ Քոչարյանը կարևորել է այս բնագավառում համագործակցությունը ու վստահեցրել, որ այն կլինի իր անմիջական ուշադրության ներքո:

Կողմերը վստահեցրել են, որ հանդիպումները կլինեն շարունակական:

Թեմայի այլ նորություններ