Հայաստանի և Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների աշխատանքից է կախված ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը. Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    30%
    9 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    52%
    30 կմ/ժ
  • Լոռի 17°C
    92%
    11 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    82%
    5 կմ/ժ
  • Արարատ 29°C
    37%
    5 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    58%
    12 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    30%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    80%
    21 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    30%
    9 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    49%
    17 կմ/ժ
  • Արցախ 23°C
    53%
    13 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.43363
  • Դոլար = 388.163

Հայաստանի և Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների աշխատանքից է կախված ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը. Փաշինյան

Հայաստանի և Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների աշխատանքից է կախված ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը. Փաշինյան

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները վերջին հանդիպման արդյունքներով հասել են պայմանավորվածության` Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար և Թուրքիա-Հայաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ իրականացնել օդային տրանսպորտով:

Այս մասին հուլիսի 7-ին կայացած կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հիմա շատ կարևոր է, որպեսզի մեր գերատեսչությունները Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ աշխատեն, որովհետև քաղաքական պայմանավորվածությունը պայմանավորվածություն, բայց այդ աշխատանքից է կախված դրանց իրագործումն ու իմ հանձնարարությունն է, որպեսզի կոորդինացված աշխատենք` հնարավորինս շուտ իրագործելու համար ձեռք բերված պայմանավորվածությունները»,-ասաց նա:

Հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը չորրորդ հանդիպումն են անցկացրել Վիեննայում։

Կողմերը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները:

Պայմանավորվել են նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում  մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները:

Բացի այդ, քննարկվել են այլ հնարավոր կոնկրետ քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել երկու երկրների միջև լիարժեք կարգավորման վերջնական նպատակին հասնելու համար։

Ի վերջո, կողմերը կրկին ընդգծել են իրենց պայմանավորվածությունը՝ շարունակելու կարգավորման գործընթացն առանց նախապայմանների:

Թեմայի այլ նորություններ