Հայաստանի 19 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    56%
    4 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    59%
    28 կմ/ժ
  • Լոռի 15°C
    96%
    10 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    88%
    10 կմ/ժ
  • Արարատ 23°C
    56%
    10 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    66%
    9 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    50%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    86%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    56%
    4 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    57%
    4 կմ/ժ
  • Արցախ 21°C
    54%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.53814
  • Դոլար = 388.163

Հայաստանի 19 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի 19 համայնքում, որոնցից 13-ում ընտրությունները հերթական են, իսկ 6-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 12-ում ընթանում են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, և մեկ համայնքում միաժամանակ անց են կացվում համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ, տեղեկացնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը։

Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 33 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների գրանցման նպատակով գործածվող բոլոր 75 տեխնիկական սարքավորումներն անխափան տպել են գրանցված ընտրողների բացակայությունը հավաստող տեղեկանքները:

Ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը, ըստ համայնքների, այսօր՝ ժամը 12.00-ից սկսած երեքժամյա պարբերականությամբ, կհրապարակվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:

Թեմայի այլ նորություններ