Հայաստան ժամանած Ուկրաինայի և ՌԴ քաղաքացիներից սոցիալական աջակցության դիմումներ չեն ստացվել. նախարար
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    88%
    2 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    82%
    20 կմ/ժ
  • Լոռի 13°C
    99%
    6 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    98%
    3 կմ/ժ
  • Արարատ 16°C
    83%
    9 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    84%
    8 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    88%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    96%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    88%
    2 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    83%
    9 կմ/ժ
  • Արցախ 14°C
    74%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.53926
  • Դոլար = 388.163

Հայաստան ժամանած Ուկրաինայի և ՌԴ քաղաքացիներից սոցիալական աջակցության դիմումներ չեն ստացվել. նախարար

Հայաստան ժամանած Ուկրաինայի և ՌԴ քաղաքացիներից սոցիալական աջակցության դիմումներ չեն ստացվել. նախարար

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՌԴ և Ուկրաինայի քաղաքացիներից սոցիալական աջակցության համար դիմումներ չեն ստացվել: «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում այս մասին նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

«Ցանկացած տեսակի հարց, որ կարող է քաղաքացիների կողմից բարձրացվել, տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության 49 միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների միջոցով: Կարող եմ ասել, որ այսօրվա տվյալներով չունենք դիմումներ, հասցեագրված միասնական սոցիալական ծառայությանը կամ նախարարությանը Հայաստան ժամանած ՌԴ և Ուկրաինայի քաղաքացիներից: Հետևաբար, այս ուղղությամբ որևէ սոցիալական ծրագրի հարց նախարարությունում չի քննարկվում»,-ասաց նախարար Մկրտչյանը:

Նախարարը տեղեկացրեց, որ միայն մեկ կամ երկու դեպք է եղել, երբ Ուկրաինայի հայ քաղաքացիները, որոնք ունեն նաև ՀՀ քաղաքացիություն, հետաքրքրվել են կենսաթոշակի հետ կապված հարցերով:

«Մենք ուշադիր հետևում ենք զարգացումներին (խմբ. ռուս-ուկրաինական զարգացումներ), սոցիալական ծրագրերի պահանջ լինելու դեպքում, անպայման քննարկման թեմա կդարձնենք»,-ասաց նախարարը:  

Թեմայի այլ նորություններ