«Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ բացվել է նոր «Երջանկության ճանապարհ» ցերեկային խնամքի կենտրոնը
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    77%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    88%
    22 կմ/ժ
  • Լոռի 13°C
    99%
    7 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    96%
    2 կմ/ժ
  • Արարատ 18°C
    78%
    6 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    82%
    4 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    77%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    97%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    77%
    7 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    84%
    13 կմ/ժ
  • Արցախ 15°C
    79%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.54073
  • Դոլար = 388.163

«Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ բացվել է նոր «Երջանկության ճանապարհ» ցերեկային խնամքի կենտրոնը

«Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ բացվել է նոր «Երջանկության ճանապարհ» ցերեկային խնամքի կենտրոնը

«Հայաստան» համահայկական հիմնադրամը իրականացնում է սոցիալական աջակցության մի շարք ծրագրեր: Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամից, սեպտեմբերի 22-ին հանդիսավոր կերպով բացվել է «Երջանկության ճանապարհ» հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային խնամքի կենտրոնը, որն իրականություն է դարձել Հիմնադրամի ամերիկահայ բարերարներ Արևիկ և Արամայիս Մաթևոսյանների նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, ինչպես նաև Հիմնադրամի և «Երջանկության ճանապարհ» ՀԿ-ի համատեղ ջանքերով:

«Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, Էջմիածնի քաղաաքապետ Դիանա Գասպարյանը, ներկայացուցիչներ «Հայաստան» համահայակական հինադրամից, Երևանի քաղաքապետրանից և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Մինչ ուսումնական տարվա մեկնարկը շենքում և հարակից տարածքում իրականացված բարեփոխումները նոր շունչ են պարգևել կենտրոնին՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով շահառուների առօրյան հաճելի միջավայրում կազմակերպելու համար: Ցերեկային կենտրոնի շահառուներին տրամադրվելու է օրական երեքանգամյա սնունդ, ինչպես նաև ապահովվելու է տնից-կենտրոն և կենտրոնից տուն տեղափոխումը հարմարեցված տրանսպորտային միջոցով։

Ծրագրի նպատակն է իրականացնել ցերեկային կենտրոնի անխափան գործունեությունը՝ բազմաֆունկցիոնալ մասնագիտական թիմի ներգրավմամբ, ապահովելով 20-25 շահառուների ցերեկային խնամքն ու առօրյա զբաղվածությունը, ներառյալ ֆիզիկական, ստեղծագործական և մտավոր ներուժի զարգացում, սոցիալական ինտեգրում։

Այսպիսով, մտավոր խնդիրներ ունեցող անձինք հնարավորություն կունենան լիարժեքորեն և հավասարապես օգտվելու մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից»,- ասված է հաղորդագրության մեջ։

Թեմայի այլ նորություններ