Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Սահմանադրության օրվա առթիվ բարձր կոչումներ են շնորհվել
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    35%
    2 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    52%
    6 կմ/ժ
  • Լոռի 6°C
    56%
    11 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    46%
    6 կմ/ժ
  • Արարատ 11°C
    30%
    5 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    33%
    7 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    35%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    68%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    35%
    2 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    39%
    10 կմ/ժ
  • Արցախ 13°C
    34%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 398.6002
  • Ռուբլի = 4.28063
  • Դոլար = 394.714

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Սահմանադրության օրվա առթիվ բարձր կոչումներ են շնորհվել

Սահմանադրության օրվա առթիվ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Սամվել Հայրապետյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում, Ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանին, շնորհվել Ոստիկանության գեներալ-մայորի կոչում, Քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արգիշտի Քյարամյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան, Հարկային ծառայության առաջին դասի ավագ խորհրդական Տիգրան Հարությունյանին շնորհվել է Հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Նախագահ Վահագն խաչատուրյանը շնորհավորել է պաշտոնատար անձանց Սահմանադրության օրվա և բարձր կոչումներ ստանալու կապակցությամբ և մասնավորապես նշել.

«Շնորհավորում եմ Ձեզ Սահմանադրության օրվա և բարձր կոչումներ ստանալու կապակցությամբ: Շատ խորհրդանշական է, որ Դուք հերթական դասային աստիճաններն ու կոչումները ստանում եք հենց այս տոնական օրը: Սահմանադրությունը ոչ միայն մեր երկրի մայր օրենքն է, այլև պետական ու հասարակական կյանքի կազմակերպման կարևորագույն հենքը:

Հենց Սահմանադրության շնորհիվ են պետական տարբեր մարմիններն ու իշխանության թևերը բնականոն գործունեություն ծավալում՝ ապահովելով իշխանության օրինակարգության ու քաղաքացիական ազատությունների ներդաշնակությունը:

Այսօր յուրաքանչյուրս մեր հնարավորությունների և գործառութային պարտականությունների սահմաններում հարկ է, որ գործենք Սահմանադրության ոգուն ու տառին համահունչ: Ցանկացած բարձր կոչում նախևառաջ պատասխանատվություն է մեր պետության ու քաղաքացիների առաջ և հավատացած եմ, որ Դուք պատվով և լիարժեքորեն կշարունակեք իրականացնել Ձեր ուսերին դրված առաքելությունը:

Բոլորիս միասնական ջանքով մենք պետք է ապահովենք մեր երկրի հանրային ու պետական կյանքի սահմանադրականությունը, որն այլընտրանք չունեցող ճանապարհ է, որը պետք է երաշխավորի մեր երկրի զարգացումն ու կայունությունը, և դառնա մեր քաղաքացիների բարեկեցության ու պաշտպանվածության գրավականը:

Կրկին շնորհավորում եմ Ձեզ և բոլորիս»:

Թեմայի այլ նորություններ