«Համայնքը պետք է շարունակի քաղաքացիների կյանքն առավել հարմարավետ դարձնելուն ուղղված իրավական բարեփոխումները». Հրաչյա Սարգսյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    33%
    37 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    59%
    30 կմ/ժ
  • Լոռի 12°C
    95%
    4 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    87%
    8 կմ/ժ
  • Արարատ 23°C
    50%
    7 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    87%
    5 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    33%
    37 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    96%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    33%
    37 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    61%
    22 կմ/ժ
  • Արցախ 16°C
    89%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.52701
  • Դոլար = 388.163

«Համայնքը պետք է շարունակի քաղաքացիների կյանքն առավել հարմարավետ դարձնելուն ուղղված իրավական բարեփոխումները». Հրաչյա Սարգսյան

«Համայնքը պետք է շարունակի քաղաքացիների կյանքն առավել հարմարավետ դարձնելուն ուղղված իրավական բարեփոխումները». Հրաչյա Սարգսյան

Արտաքին գովազդի պաստառները փոխարինելու ընթացքում մայրաքաղաքում առաջացող խցանումները բացառելու համար կգործեն ժամերի սահմանափակումներ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է գովազդի նոր թույլտվությունները տրամադրել ժամային հստակ գրաֆիկի սահմանմամբ:

***

Քաղաքում բռնկված հրդեհները մարելու ժամանակ գրեթե միշտ հրշեջ մեքենաները ջրով վերալիցքավորելու անհրաժեշտություն է առաջանում։ Առկա խնդիրներին լուծում տալու նպատակով համայնքը նախաձեռնել է նոր հիդրանտների կառուցման և հնի նորոգման աշխատանքներ: Ընթացիկ տարում աշխատանքներ կտարվեն 53-ի ուղղությամբ: Ծրագիրն արդեն մեկնարկել է:

***

ՀՀ կառավարության որոշմամբ սույն թվականի ապրիլի 1-ից ավտոմեքենայի առուվաճառքի, ինչպես նաև ավտոմեքենայի խոտանման գործընթացում քաղաքացիներից այլևս չի պահանջվի փաստաթուղթ՝ պարտավորությունների վերաբերյալ (0-ական տեղեկանք)։ Տվյալները ՀՀ Ոստիկանությանը կփոխանցվեն փոխադրամիջոցի հարկի միասնական շտեմարանից` էլեկտրոնային եղանակով։ Նախագիծը կյանքի է կոչվել Երևանի քաղաքապետարանի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ Ոստիկանության համատեղ աշխատանքի շնորհիվ: Հարկ է նշել, որ միայն 2021թ. ընթացքում Երևանում ավտոմեքենայի առուվաճառքի շուրջ 100 հազար գործարք է իրականացվել, ինչը նշանակում է, որ նույնքան էլ 0-ական տեղեկանք է պահանջվել քաղաքացիներից: Շնորհակալություն հայնելով գործընթացն ավարտին հասցնելու համար՝ քաղաքապետ Սարգսյանը նշել է, որ համայնքը պետք է շարունակի իրավական բոլոր այն բարեփոխումները, որոնք ուղղված են քաղաքացիների կյանքն առավել հարմարավետ դարձնելուն:

***

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում իրականացվում են գույքագրման աշխատանքներ: Զեկուցվել է, որ համայնքային կառույցի հաշվեկշռում առկա 121 միավոր տեխնիկայից 21-ն այսօր գտնվում է տեխնիկապես վատ վիճակում և չի շահագործվում: Անթույլատրելի համարելով համայնքային գույքի հանդեպ նման վերաբերմունքը՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հորդորել է խիստ հսկողություն իրականացնել վարորդների աշխատանքի նկատմամբ և պատշաճ տեխսպասարկում իրականացնել: «Խնդիրների մասին պետք է խոսենք և այդ խնդիրները պետք է լուծենք: Ոչինչ էլ իդեալական չէ: Սա, ի դեպ, միայն աղբահանության հիմնարկին չի վերաբերվում: Համայնքային գույքը պետք է խնայողաբար օգտագործվի»,- ընդգծել է քաղաքապետը:

Թեմայի այլ նորություններ