Հակոբ Հակոբյան փողոցը նոր շունչ է ստանում․ ցերեկային լուսավորության, քայքայված ոռոգման ցանցի, մաշված ու ջարդված եզրաքարերի նորացման աշխատանքներն ընթացքի մեջ են
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    50%
    7 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    55%
    28 կմ/ժ
  • Լոռի 15°C
    96%
    10 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    88%
    10 կմ/ժ
  • Արարատ 24°C
    56%
    10 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    66%
    9 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    50%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    86%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    50%
    7 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    57%
    4 կմ/ժ
  • Արցախ 21°C
    54%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.53814
  • Դոլար = 388.163

Հակոբ Հակոբյան փողոցը նոր շունչ է ստանում․ ցերեկային լուսավորության, քայքայված ոռոգման ցանցի, մաշված ու ջարդված եզրաքարերի նորացման աշխատանքներն ընթացքի մեջ են

Հակոբ Հակոբյան փողոցը նոր շունչ է ստանում․ ցերեկային լուսավորության, քայքայված ոռոգման ցանցի, մաշված ու ջարդված եզրաքարերի նորացման աշխատանքներն ընթացքի մեջ են

Հակոբ Հակոբյան փողոցը Երևանի ամենաբանուկ և ամենամարդաշատ փողոցներից է: Տեղի հնաբնակները, սակայն, չեն էլ հիշում, թե վերջին անգամ երբ է փողոցը վերանորոգվել։ Փոխարենը գոհունակությամբ հետևում են ընթացող աշխատանքներին։ Ավելի քան երեք տասնամյակ կուտակված խնդիրների շարքում ցերեկային լուսավորության, քայքայված ոռոգման ցանցի, մաշված ու ջարդված եզրաքարերի նորացման խնդիրներն էին։ Դեռ անցյալ տարի Երևանի քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանի և Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանի շրջայցի ընթացքում որոշվեց ձեռնամուխ լինել փողոցի հիմնանորոգման աշխատանքներին։ Հրաչյա Սարգսյանի կողմից եղան համապատասխան հանձնարարականներ, և խոսքը դարձավ գործ։ Հիմնանորոգման լայնածավալ աշխատանքների շրջանակում արդեն իսկ իրականացվել են նոր եզրաքարերի տեղադրման, նաև՝ վերանորոգման և վերատեղադրման, ոռոգման ջրագծի նորացման, լեդ-լամպերով փողոցային լուսավորության արդիականացման, 1,2 կմ երկարությամբ հողային շերտի մշակման և կանաչ գոտու ձևավորման աշխատանքներ: Այս պահին ընթանում են նաև մայթեզրերի ասֆալտապատման նախապատրաստական աշխատանքներ: Հ. Հակոբյան փողոցը նոր շունչ է ստանում:
 
 

Հակոբ Հակոբյան փողոցը Երևանի ամենաբանուկ և ամենամարդաշատ փողոցներից է: Տեղի հնաբնակները, սակայն, չեն էլ հիշում, թե...

Опубликовано Արաբկիր վարչական շրջան Понедельник, 27 июля 2020 г.

Թեմայի այլ նորություններ