Գյումրիում տեղի կունենա Հայաստանում առաջին «Իլյուզիաների թանգարանի» պաշտոնական բացումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    32%
    13 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    56%
    39 կմ/ժ
  • Լոռի 17°C
    90%
    10 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    80%
    4 կմ/ժ
  • Արարատ 28°C
    40%
    14 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    59%
    12 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    32%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    82%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    32%
    13 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    48%
    3 կմ/ժ
  • Արցախ 23°C
    53%
    14 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.43363
  • Դոլար = 388.163

Գյումրիում տեղի կունենա Հայաստանում առաջին «Իլյուզիաների թանգարանի» պաշտոնական բացումը

Գյումրիում տեղի կունենա Հայաստանում առաջին «Իլյուզիաների թանգարանի» պաշտոնական բացումը

Հուլիսի 6-ին՝ ժամը 11:30, Գյումրիում տեղի կունենա Հայաստանում առաջին «Իլյուզիաների թանգարանի» պաշտոնական բացումը:

Թանգարանում ցուցադրված է ֆիզիկայի, մաթեմատիկայի, հոգեբանության վրա հիմնված շուրջ 50 ցուցանմուշ։ Այցելուները հնարավորություն կունենան տեսնելու՝ առաջին հայացքից սովորական թվացող, բայց իրականում «կախարդական» սենյակներ, որտեղ բացի զարմանալուց ու զվարճանալուց, ձեռք կբերեն նոր գիտելիքներ տարբեր ոլորտներից:

«Թանգարան ստեղծելու գաղափարը վաղուց կար և տարիներով ուսումնասիրել ենք տարբեր երկրներում գտնվող նմանատիպ թանգարաններ։ Կարծում ենք, որ այն հետաքրքիր կլինի ինչպես տեղացիներին, այնպես էլ զբոսաշրջիկներին։ Գյումրի քաղաքն էլ պատահական չենք ընտրել։ Այս քայլով ցանկանում ենք ակտիվացնել քաղաքի ժամանցային կյանքը»,-նշել է թանգարանի համահիմնադիր Գրիշա Ամիրխանյանը։

Թանգարանի հիմնադրմանն աջակցել է ԵՄ-ն` բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար (EU4B ITTD)» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից, իրականցվում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից:

Թեմայի այլ նորություններ