Գյումրիի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի սաները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    68%
    4 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    82%
    15 կմ/ժ
  • Լոռի 14°C
    99%
    7 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    97%
    4 կմ/ժ
  • Արարատ 19°C
    84%
    12 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    82%
    7 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    68%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    96%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    68%
    4 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    83%
    12 կմ/ժ
  • Արցախ 14°C
    76%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.53926
  • Դոլար = 388.163

Գյումրիի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի սաները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը

Գյումրիի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի սաները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը

Գյումրիի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի  սաները  կմասնակցեն  Նորվեգիայում կայանալիք «վազող թիրախ» եւ «խառը վազք» մրցաձեւերի՝ մինչեւ 21 տարեկանների Եվրոպայի առաջնությանը: Հայաստանի հրաձգության մեծահասակների առաջնությանը մասնակցած գյումրեցի 8 մարզիկներից 6-ը վերադարձել են մեդալներով։

Արդյունքում, մարզադպրոցի 3 մարզիկները՝ Գոռ Խաչատրյանը, Հովհաննես Մարգարյանը և Արուսյակ Գրիգորյան, ընդգրկվելով հավաքականի կազմում՝ կմասնակցեն մարտի 22-ին Նորվեգիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

««Վազող թիրախում» Հայաստանի հավաքականի հիմնական կորիզը մեր երեխաներն են: Մենք մեծ հույսեր ունենք, որ Նորվեգիայից էլ մեր մարզիկներն առանց մեդալների չեն գա, չնայած երկու տարի է՝ համավարակի պատճառով մեր մարզիկները միջազգային մրցույթների չեն մասնակցում»,-«Արմենպրես»-ի հետ զրույցի ժամանակ  նշեց Գյումրիի «Հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց»-ի մարզիչ Էդվարդ Ղարիբյանը, հավելելով՝ լավ պայմաններ ունենալու դեպքում ավելի շատ լավ մարզիկներ կունենան:

Եվրոպայի ու Հայաստանի չեմպիոն ու ռեկորդակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ 17-ամյա Գոռ Խաչատրյանը նշում է՝ դժվար է թղթե թիրախի վրա պարապելուց հետո միջազգային մրցույթներում մրցել համակարգչային թիրախների վրա: 

Գյումրեցի հրաձիգները փորձում են անել ամեն ինչ, որ ոչ միայն Նորվեգիայում կայանալիք, այլ նաև՝ հետագա մյուս մրցույթներին լավ հանդես գան ու բարձր պահեն Գյումրիի բարի ավանդույթները:

Շիրակի մարզպետարանի ու Գյումրու քաղաքապետարանի համապատասխան կառույցներն էլ նշում են՝ կա առաջարկ՝ հրաձգարանը տեղափոխել Արթուր Ալեքսանյանի անվան նոր կառուցվող մարզադպրոցի տարածք: Այդ հարցով քաղաքապետարանն արդեն դիմել է ՀՀ քաղաքաշինության կոմիտե ու ԿԳՄՍ նախարարություն: Վերջնական պատասխանին դեռ սպասում են:

Թեմայի այլ նորություններ