Գեղարքունիքի մարզը «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի մրցաշարի եզրափակիչ փուլում նվաճել է մրցանակային 6 տեղ
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    77%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    88%
    24 կմ/ժ
  • Լոռի 13°C
    99%
    7 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    96%
    2 կմ/ժ
  • Արարատ 18°C
    78%
    6 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    82%
    4 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    77%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    97%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    77%
    9 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    84%
    13 կմ/ժ
  • Արցախ 15°C
    79%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.54073
  • Դոլար = 388.163

Գեղարքունիքի մարզը «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի մրցաշարի եզրափակիչ փուլում նվաճել է մրցանակային 6 տեղ

Գեղարքունիքի մարզը «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի մրցաշարի եզրափակիչ փուլում նվաճել է մրցանակային 6 տեղ

Գեղարքունիքի մարզը «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլում նվաճել է մրցանակային 6 տեղ։

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչությունից, մրցաշարն անցկացվել է  2 փուլով` մարզային եւ հանրապետական։ Այն անցկացվել է 2 տարիքային խմբերով` տղամարդկանց եւ կանանց համար:  Մրցաշարի առաջին փուլն  անցկացվել է Հայաստանի Հանրապետության մարզերում, Երեւան քաղաքում եւ Արցախի Հանրապետությունում: ՀՀ Գեղարքունիքի մարզում մրցաշարին մասնակցել Է 148 մարդ: Այն մասնակցության առումով  3-րդ ցուցանիշն է եղել  Երեւանից եւ Լոռու մարզից հետո: Մրցաշարին չէին  կարող  մասնակցել  այն անձինք,  ովքեր վերջին 5  տարիների ընթացքում  մասնակցել էին ՀՀ առաջնություններին եւ միջազգային մրցաշարերին,  բուքմեյքերական գրասենյակների կողմից կազմակերպված  վճարովի խաղերին:

Մարզային փուլի արդյունքներով  ձեւավորվել է մարզի հահավաքական թիմը (12 մարզիկ` յուրաքանչյուր տարիքային խմբում 3 կին եւ 3 տղամարդ), որը 2022 թվականի մարտի 18-19-ը Չարենցավան քաղաքում  մասնակցել է մրցաշարի եզրափակիչ փուլին:

Մրցաշարի եզրափակիչ փուլը մեկնարկել է մարտի 18-ին: Մրցումներն անցկացվել են 3 խաղափուլով, իսկ  1-4-րդ տեղերի համար` 5 խաղափուլով:  Մրցակից  զույգերը որոշվել էին վիճակահանությամբ: Մարզիկը 2 պարտությունից հետո դուրս էր մնում հետագա պայքարից: Մրցանակային էին համարվում 1-20-րդ տեղերը: 

«ՀՀ Գեղարքունիքի մարզի հավաքական թիմի մարզիկներից 6-ը գրավեցին մրցանակային տեղեր: Այսպես`  առաջին տարիքային խմբի կանանց մրցապայքարում  Մարիամ Ասոյանը (Գավառ) գրավեց 15-րդ տեղը, տղամարդկանց մրցապայքարում  Նարեկ Գևորգյանը (Վերին Գետաշեն)`18-րդ տեղը. երկրորդ տարիքային խմբում կանանց մրցապայքարում Մարին Մուրադյանը (Ճամբարակ) գրավեց 7-րդ տեղը, Գոհար Ավետիսյանը (Սեւան)` 11-րդ տեղը, Էսմինա Բեյբությանը (Վերին Գետաշեն)` 17-րդ տեղը, իսկ տղամարդկանց մրցապայքարում Մանվել Հարությունյանը (Մարտունի)  գրավեց 9-րդ տեղը: Մրցանակային տեղեր գրաված անձինք պարգեւատրվեցին դրամական մրցանակներով: Մրցաշարի բոլոր մասնակիցները ստացել են  հավաստագրեր:

Մարտի 19-ին տեղի ունեցան 1-4 տեղերի համար մրցապայքարները եւ մրցաշարի հանդիսավոր փակման արարողությունը, որին ներկա էին ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախարարներ, մարզպետներ, միջազգային կազմակերպությունների եւ դեսպանատների ներկայացուցիչներ: 1-3 տեղեր գրաված մարզիկներին պարգեւատրելուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  հուշանվերներ հանձնեց մրցաշարի ամենատարեց մարզիկներին` ՀՀ Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչներ Գոհար Ավետիսյանին (Սեւան)  եւ Վահան Սարգսյանին (Գավառ): Միջոցառման ավարտից հետո ՀՀ Գեղարքւնիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հանդիպեց մարզի հավաքական թիմի ներկայացուցիչների հետ, շնորհավորեց հաջող ելույթների համար, խոսեց բնակչության տարբեր տարիքային խմբերի առօրյայում առողջ ապրելակերպի սերմանման, սեղանի թենիս մարզաձևի ավանդույթները վերականգնելու մասին եւ հույս հայտնեց, որ հաջորդ տարիներին Գեղարքունիքի մարզից ավելի շատ մարզիկներ կմասնակցեն մրցաշարին:

Թեմայի այլ նորություններ