Գեղարքունիքի մարզպետն այցելել է Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցի նորակառույց շենք
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    50%
    7 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    55%
    28 կմ/ժ
  • Լոռի 15°C
    94%
    9 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    85%
    12 կմ/ժ
  • Արարատ 24°C
    56%
    10 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    64%
    9 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    50%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    86%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    50%
    7 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    57%
    4 կմ/ժ
  • Արցախ 21°C
    54%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.53814
  • Դոլար = 388.163

Գեղարքունիքի մարզպետն այցելել է Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցի նորակառույց շենք

Գեղարքունիքի մարզպետն այցելել է Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցի նորակառույց շենք

Օգոստոսի 3-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այցելեց Գավառ քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցի նորակառույց շենք` ծանոթանալու շինարարական աշխատանքների ավարտական փուլին եւ շենքի շահագործման հանձնելու հետ կապված խնդիրներին: Ինչպես ներկայացրեց շինարարական աշխատանքներն իրականացնող «Ագաթ-777» ՍՊԸ տնօրեն Դավիթ Եսայանը, դպրոցի շինարարությունը մեկնարկել է 2017 թվականի դեկտեմբերից եւ շահագործման պատրաստ կլինի 2020 թվականի ուսումնական տարվա սկզբից: Դպրոցը կառուցվել է նախկին վթարային շենքի տեղում, որը քանդվել է հիմքից: Շինարարության ընդհանուր արժեքը կազմել է 1 միլիարդ 380 միլիոն դրամ, որը հատկացվել է «Ասիական զարգացման բանկ»-ի միջոցներից: «Շինարարական աշխատանքներն ընթացել են ծրագրվածին համապատասխան, առանց խանգարող հանգամանքների: Հինգ մասնաշենքերի կառուցումն այսօրվա դրությամբ ամբողջությամբ ավարտված է: Շինարարության մեջ օգտագործել ենք մինչեւ 580 տոննա երկաթյա ամրաններ, ինչը հիմք է տալիս համոզված ասելու, որ դպրոցը կառուցված է սեյսմակայունության նորագույն պահանջներին համապատասխան: Ամբողջությամբ ապահովված է որակյալ շինարարություն: Այս պահին մնում է կարգավորել հանձնընդունելության հետ կապված խնդիրները, որից հետո 525 տեղանոց եւ արդի չափորոշիչներին համապատասխան դպրոցական շենքը շահագործման կհանձնվի այս ուսումնական տարվա սկզբից»,-ներկայացրեց Դավիթ Եսայանը:
 
Մարզպետը շրջեց դպրոցի մասնաշենքերում, ներկայացրեց իր դիտարկումները, ապա պատվիրատու եւ շինարարությունն իրականացնող կազմակերպությունների եւ դպրոցի տնօրենի հետ քննարկեց շենքի շահագործման հանձնման հետ կապված որոշակի հարցեր: «Ամեն ինչ պետք է անենք, որ նորակառույց դպրոց հաճախել ցանկացող բոլոր առաջին դասարանցիները սեպտեմբերի 1-ին կարողանան օգտվել այդ հնարավորությունից և ստիպված չլինեն ընտրել իրենց բնակության վայրից ավելի հեռու գտնվող դպրոցներ։ Դրա համար շենքը պետք է որքան հնարավոր է շուտ հանձնվի շահագործման, որպեսզի դպրոցը հասցնի ստանալ սեփականության իրավունքի վկայական, որի հիման վրա դիմի ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ նոր լիցենզիա ստանալու համար, որն էլ թույլ կտա` ավելի շատ թվով առաջին դասարանցիներ ընդունելու դպրոց»,-նշեց Գնել Սանոսյանը։
 
Կողմերը մարզպետին ներկայացրին շենքի շահագործման հետ կապված որոշ հարցեր, որոնց լուծմանը մարզպետը խոստացավ ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն:
 
 

Գեղարքունիքի մարզպետն այցելեց Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցի նորակառույց շենք Օգոստոսի 3-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել...

Опубликовано ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան Понедельник, 3 августа 2020 г.

Թեմայի այլ նորություններ