Ֆրանսիայի նախագահը տեսաժողովի ձևաչափով հանդիպում է անցկացրել Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    68%
    4 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    82%
    15 կմ/ժ
  • Լոռի 14°C
    99%
    7 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    97%
    4 կմ/ժ
  • Արարատ 19°C
    84%
    12 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    82%
    7 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    82%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    96%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    82%
    6 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    83%
    12 կմ/ժ
  • Արցախ 14°C
    76%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.53926
  • Դոլար = 388.163

Ֆրանսիայի նախագահը տեսաժողովի ձևաչափով հանդիպում է անցկացրել Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փետրվարի 4-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հեռավար հանդիպումը, որն ուղղված է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության և հումանիտար համագործակցության զարգացմանը: Մակրոնն իր խոսքում նշել է նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների և քննարկումների կարևորությունը: «Մենք լավ քննարկումներ և ձեռքբերումներ ենք ունեցել, և կարևոր է դրանց հետևելը»,- շեշտել է ֆրանսիացի առաջնորդը:

Հայկական և ադրբեջանական կողմերը մտքեր են փոխանակել առկա հումանիտար խնդիրների լուծման, երկու երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, ՀՀ-ԱՀ սահամանագոտում լարվածության նվազեցման և սահմանազատման, Լեռնային Ղարաբաղ միջազգային կազմակերպությունների ելումուտի, ինչպես նաև հարցերի լայն շրջանակի վերաբերյալ։

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորման և խաղաղության համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը։

Նախագահ Միշելը և Նախագահ Մակրոնը վերահաստատել են իրենց լիակատար հանձնառությունը՝ աջակցելու ջանքերին, որոնք ուղղված են տարածաշրջանում լարվածության նվազեցմանը և վստահության ձևավորմանը։

Նրանք ամփոփեցին Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած հանդիպումներից հետո ձեռք բերված առաջընթացը, մասնավորապես՝ կալանավորների վերջին ազատ արձակումները, անհայտ կորածների որոնման համատեղ ջանքերը, ինչպես նաև երկաթուղային գծերի առաջիկա վերականգնումը:

Պետությունների և կառավարությունների ղեկավարները համակարծիք են եղել, որ այս հանդիպումը արժեքավոր հնարավորություն է քննարկելու հարցերի լայն շրջանակ։

ԵՄ-ն և Ֆրանսիան շարունակում են հավատարիմ մնալ այլ գործընկերների, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի հետ աշխատելու՝ բարգավաճ, անվտանգ և կայուն Հարավային Կովկաս կառուցելու համար:

Թեմայի այլ նորություններ